Դերժավայի Արկադի հոր և «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ի սեփականատիրոջ միջև իրավական վեճն այլ ընթացք է ստանում

«Առավոտ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադ) հոր և «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ի սեփականատիրոջ միջև իրավական վեճն այլ ընթացք է ստանում: Մաշտոցի 52 հասցեում «Էս Էռ Հոթել» ընկերությունը գրանցված է Դերժավայի Արկադի հոր՝ Ստանիսլավ Համբարձումյանի անունով: Այստեղ Երևանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքն է, ու տեղում, ինչպես ճարտարապետներն են ասում, Հյուրերի տան ճարտարապետությունն աղավաղվելով, կառուցվում է «Քրոուն պլազա» հյուրանոցը: Երևանի պետական համալսարանի Հյուրերի տան շենքը 2,2 միլիարդ դրամով վաճառվել է հենց «Էս Էռ Հոթել» ընկերությանը, որն էլ շինարարությունը սկսել էր առանց Երևանի քաղաքապետարանից շինթույլտվություն ստանալու: «Էս Էռ Հոթել» ընկերությանը քաղաքապետարանը թույլ է տվել շինարարություն իրականացնել 2017-ի օգոստոսին, սակայն Համբարձումյանը շինաշխատանքները սկսել է 2017-ի փետրվարին, այսինքն՝ անօրինական: Այս նույն հասցեի նկուղային հարկում էր գործում «Պիլսներ Հաուս Գարեջրատուն Ռեստորան»-ը՝ «Շանտան» ՍՊԸ-ն, որի սեփականատեր Հարություն Ղազարյանը «Էս Էռ Հոթել» ընկերության դեմ հայցով դիմել էր դատարան՝ ապօրինի շինարարությունը կասեցնելու պահանջով: Դատարանը մերժել էր: «Առավոտը» թերթը (18.05.2018 ) «Պատգամավորի հայրը ապօրինի շինարարություն է սկսել, ինչի արդյունքում քաղաքացին բիզնեսը կորցրել է» հրապարակմամբ անդրադարձել էր այս խնդրին: Հիմա Հարություն Ղազարյանը դիմել է իրավապահ մարմիններին այլ պահանջով: Ղազարյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն «Առավոտ» թերթի հետ զրույցում ասաց, որ «Շանտան» ՍՊԸ-ի ևՀարություն Ղազարյանի՝ նախկինում եղած բողոքները պատշաճ ընթացակարգով չէին քննարկվել. «Մասնավորապես, իր սկզբնական դիմումներում Հարություն Ղազարյանը նշել էր, որ կատարվել և կատարվում է ապօրինի շինարարություն, որի հետևանքով ինքը վնաս է կրել: Ոստիկանության կենտրոնի հետաքննչական բաժանմունքում այդ դիմումով կատարված հետաքննության արդյունքներով որոշում էին կայացրել, որ ապօրինի շինարարությունը վարչական իրավախախտում է, հետևապես քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: Երբ Ղազարյանը դիմեց մեզ, բացատրեցինք, որ հետաքննությունը թերի է կատարվել, բայց ավելի նպատակահարմար է և բոլորի շահերից (այդ թվում նաև՝ արդարադատության) բխում է ոչ թե այս որոշումը բողոքարկելը, այլ նոր հիմքով, քանի որ օրենքն ասում է` նույն բողոքի շուրջ չի կարող քրեական գնահատական տրվել: Պետք էր բոլորովին նոր հիմքով և նոր առարկայով դիմել իրավապահ մարմիններին»: Եվ ապա Ղազարյանն իր փաստաբան Սիրունյանի միջոցով դիմել է Երևան քաղաքի դատախազին հետևյալ հարցադրումներով՝ Հարություն Ղազարյանը և «Շանտան» ՍՊԸ-ն այդ տարածքը զբաղեցնելով՝ շինարարությունը սկսելու պահից ունեցել են թանկարժեք գույք, օրինակ՝ 3 հատ մարմարե բուխարի և այլ թանկարժեք գույք, որոնք այս պահին գոյություն չունեն: «Սա առնվազն ուրիշի գույքը ոչնչացնել է, եթե ոչ՝ հափշտակում»,- ասաց Սիրունյանը: Փաստաբանն ասաց՝ քանի որ մինչ այդ իրենք ուսումնասիրություններ էին արել և մտահոգություն էին հայտնել Երևան քաղաքի դատախազին, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում հյուրանոցային համալիրը ձեռք բերելիս դրա քառակուսի մետրը 1400 դոլար գինը արժանահավատ չէ, չի կարող նման գին լինել, ուստի, ըստ Սիրունյանի, պետական գույքը վաճառվել է ակնհայտ ցածր գնով. «Հետո՝ շինարարությունը օրինական է, թե ոչ՝ մենք դրան չենք անդրադառնում առայժմ, քանի որ Ղազարյանը տարածքը զբաղեցնում էր ու փաստաթղթերով մինչ օրս զբաղեցնում է օրինական, ունի օգտագործման չդադարեցված պայմանագիր, և այդ տարիների ընթացքում զբաղվել է բիզնեսով, իսկ բոլոր փաստաթղթերն առկա են: Ամսական ունեցել է մաքուր եկամուտ՝ 8-10 հազար դոլար, սա կա հարկային փաստաթղթերում: Հյուրանոցի շինարարությունը սկսելով ու Ղազարյանի պայմանագիրը չդադարեցնելով, ավելին՝ դուռը նրա աչքի առջև փակելով ու քանդելով՝ այդ ընկերությունը տարեկան 80-100 հազար վնաս է տվել գործարարին: Սա Քրեական օրենսգրքի 214 հոդված ն է»: Ալեքսանդր Սիրունյանի ներկայացմամբ՝ իրավապահ մարմիններին դիմելուց հետո կատարվել է հետաքննությունը, սակայն առայժմ քրեական գործ է հարուցվել միայն գույքը ոչնչացնելու փաստով. «Բայց ոչինչ, մենք դժգոհ չենք, սա ընդամենը նախաքննության սկիզբն է, կարևորը արդեն արդյունք կա»: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ ոստիկանության՝ «Շանտան» ՍՊԸ-ի տնօրեն Հարություն Ղազարյանը հաղորդում և բացատրություն է տվել ոստիկանության Կենտրոնի բաժնում և հայտնել, որ «Էս Էռ Հոթել» ՍՊԸ-ի՝ Մաշտոցի պողոտա 52 հասցեում իրականացրած շինարարության արդյունքում ոչնչացվել է «Շանտան» ՍՊԸ-ի գույքը՝ պատճառելով 25 միլիոն դրամի նյութական վնաս: Բացի այս, Ղազարյանն «Առավոտին» պատմել էր, որ այս շինարարության ընթացքում այլ վնասներ էլ է կրել, շինարարությունը խոչընդոտում էր իր բիզնեսի բնականոն գործունեությանը, բացի այն, որ վնասվում էր ռեստորանի գույքը, անջատել էին գազը, ջուրը, էլեկտրաէներգիան, և ի վերջո Ղազարյանը ստիպված դադարեցրեց իր բիզնեսը: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 3092 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am