Հայաստանում ռուս սահմանապահները թուրք հետախույզի են բռնել (լուսանկարներ)

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները բռնել են հայ-թուրքական սահմանը խախտողի: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գյումրիի սահմանապահ ջոկատի տեղամասում ռուս սահմանապահները Թուրքիայի քաղաքացուն բռնել են ինժեներա-տեխնիկական միջոցները հաղթահարելու փորձ կատարելիս:
Սահմանախախտին ստուգելիս նրա մոտ բջջային հեռախոս է հայտնաբերվել, որում առկա էին պետական սահմանին տեղակայված ինժեներական կառույցների և պատնեշների լուսանկարներ ու ֆայլեր:

