«Ազերիները հրճվելով այս կնոջ լուսանկարը տեղադրել են իրենց մամուլում». Ո՞վ եք դուք, զսպե՛ք ձեզ...

iravunk.com ՀԱԿ կուսակցության անդամ ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ սկանդալային հայտարարություն է արել լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, թե դրանք պետք է վերադարձնել Ադրբեջանին, եթե հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ Նախ նա ասել է, որ արցախյան պատերազմում ազատագրված տարածքները Արցախի տարածքները չեն, ապա հավելել. «Դրանք ազատագրված են մեր բնութագրմամբ։ Ըստ էության, դուք լավ գիտեք եւ այս լսարանում բոլորն էլ հասկանում են, որ դրանք գրավյալ տարածքներ են»։

ՀԱԿ անդամը շահագրգռված է ազատագրված տարածքները հանձնելու
Գրող, հրապարակախոս ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԸ անդրադառնալով Զ. Թադեւոսյանի հայտարարությանը՝ նշել է՝ հազար անգամ ո՛չ, տիկի՛ն. «Մի՛ պղծեք հազարավոր զոհերի հիշատակը, լեզվին տալը, պատվեր կատարելու նման է, եթե հող են գրավել, ապա միայն հայերից, եթե գենոցիդ են արել, ապա՝ միայն հայերին...պատմական քարտեզները նայեք… Կուզենայի, որ նույն կրքոտությամբ դիմեիք Էրդողանին, Աթաթուրքի գերեզմանին, բռնագրավված հայկական տարածքները վերադարձնելու համար, ինչու դրա համար ձեզ չեք կոտորում, միջազգային պայմանագրերից եք խոսում, չկա առավել հաստատված միջազգային պայմանագիր, քան ԱՄՆ 18-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի «Իրավարար վճիռը» մինչեւ Տրապիզոն հայերին հատկացված տարածքների մասին... 100 տարի է չի վերադարձվում… Ինչո՞ւ մանկամարդ աղջկան լռեցնող ձեր մոլուցքով Լենինի դամբարանից չեք պահանջում առաջին աշխարհամարտին Ադրբեջանին նվիրած Նախիջեւանը, Արցախը, Գանձակը... դաշտային Ղարաբաղը»:
Մտավորականը հարց է ուղղում՝ հնագույն հայկական սուրբ հողերը՝ Վարանդան, Ակնը, Քարվաճառն ու մյուսները, որտեղ հայտնաբերված Տիգրանակերտ խոշորագույն քաղաքի պեղումները իրենց հայկական բարձր մշակույթով զարմացրին անգամ ֆրանսիացի գիտնականներին, ձեր համար ոչի՞նչ արժեն, այո՞. «Եվ վերջապես ո՞վ եք դուք, որ Եռաբլուրի թանկ հիշատակների մեզ թողած վաստակն եք փոշիացնում: Զսպե՛ք ձեզ, այդ տարածքները Ստեփանակերտի դարպասներն են…»:
Որպես հետգրություն՝ Ռ. Ասատրյանը հավելել է. «Քիչ առաջ մի գրառում նայեցի՝ ազերիները արդեն այս կնոջ աղմկահարույց հայտարարությունից հրճվելով, անմիջապես իր լուսանկարով տեղադրել էին իրենց մամուլում, ժողովուրդն ասում է՝ եթե գողը տնից լինի, եզը երդիկից կտանեն»:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am