Կառավարության նիստ. ուղիղ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 2-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 29 հարց, որից 26-ը՝ չզեկուցվող: Օրակարգում է մասնավորապես, Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը հաստատելու մասին, ՀՀ-ում 2018/2019 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին հարցերը:
Կառավարությունը այսօրվա իր նիստում ներդրումային ծրագրի շրջանակներում արտոնություններ կտա «ՀԵԼԼՈ» ՍՊԸ-ին եւ «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ին: Այս ընկերություններչը եւս երեք տարով կօգտվեն ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման հնարավորությունից:
