9320 հաշմանդամ՝ զինծառայությունից հետո.հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում

«Փաստ» օրաթերթը գրում է. Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1–ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ: Նրանցից 73 հազար 267–ը կենսաթոշակային և ավելի բարձր տարիքի մարդիկ են, 83 հազար 319–ը՝ 40–ից մինչև կենսաթոշակային տարիքի, 23 հազար 260–ը՝ 18–ից մինչև 40 տարեկան, իսկ 8205–ն էլ՝ անչափահաս: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող 188 հազար 51 քաղաքացուց 90 հազար 76–ը կանայք են: 2018 թ. հունվար–հուլիս ամիսներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված մինչև 18 տարեկան 423 երեխայից 135–ը ճանաչվել են աշխատունակ, այն է՝ զրկվել հաշմանդամության կարգից: 18–ից մինչև կենսաթոշակային տարիք ունեցող քաղաքացիներից 3449–ի համար հաշմանդամության կարգավիճակը դադարեցվել է: Համաձայն վիճակագրության, այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ ամենից շատ են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, նրանք 99 հազար 377-ն են, երկրորդ կարգի հաշմանդամների թիվը 70 հազար 679–ն է, իսկ առաջին կարգինը՝ 9790: Հաշմանդամ երեխաների թիվը 8205 է, որից 2572–ը կանայք են: Ընդ որում, նրանք բոլորն էլ մանկուց հիվանդություն ունեն: Երբ տարանջատում ենք հաշմանդամության պատճառները, ապա տեսնում ենք, որ մեծամասնության դեպքում գերակշռում է ընդհանուր հիվանդություններ տերմինը: Մասնավորապես` 144 հազար 285 քաղաքացու համար: Աշխատանքային խեղում տողի դիմաց 1831 թիվն է: Զինծառայության ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել 9320 զինվոր, որից 3340–ը սահմանները պաշտպանելիս, ավելի քան 4 հազարը պարզապես զինծառայության ընթացքում, 1668–ը՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ 306–ը՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ: Չեռնոբիլի ԱԷԿ–ի վթարի վերացման հետ կապված առաջին խմբի հաշմանդամ է դարձել 8, երկրորդ խմբի՝ 318, իսկ երրորդ խմբի՝ 243 քաղաքացի: Տարերային, տեխնածին և այլ աղետների, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ հիվանդություն, խեղում և վնասվածք է ստացել 804 մարդ: Դիտելով վիճակագրությունը տեսնում ենք, որ հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում՝ 57 հազար 307 քաղաքացի: Այնուհետև Լոռու մարզն է, որտեղ հաշվառված է 19 հազար 113 հաշմանդամ: Գրեթե նույնքան է Շիրակի մարզում՝ 18 հազար 185: Իսկ ամենից քիչ հաշմանդամներ կան Վայոց ձորի մարզում՝ 4368: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 101 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am