Սերժ Սարգսյանը վերադարձել է

hayeli.am -ը մոտ 10 օր առաջ ունեցած տեղեկություն էր հրապարակել,որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է հանրապետությունից: Նա 10 օր Հայաստանում չէր լինի:Հայտնի չէր,թե նախկին նախագահը որտեղ է լինելու այդ ժամանակահատվածում: Մեր ունեցած տեղեկություններով Սերժ Սարգսյանն արդեն վերադարձել է :Նա Հայաստանում է: Հիշեցնենք,որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ներկայանցել էր քննություն իրականացնող մարմնին և հարցաքննվել Մարտի 1-ի գործով։Հաջորդ օրն իսկ նա կալանավորվել է: ՀՀԿ խմբակցությունը ստորագրահավաք է նախաձեռնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության համար:Արդեն ստորագրել են 41 պատգամավոր: Այս հարթության վրա բաց է մնում հարցը՝ արդյո՞ք երկրորդ նախագահի հարցաքննության օրն ու երրորդ նախագահի երկրից բացակայելը ,այսօր արդեն նախաձեռնած ստորագրահավաքը որևէ կապ ունեն իրար հետ: