Ռուսական «փաղաքշանք» ու վտանգներ՝ արցախյան ճակատում

Երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև: Նրանք քննարկել են ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր, հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Քննարկվել են առանձին հարցեր երկկողմ համագործակցության և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության վերաբերյալ»,- տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Ըստ աղբյուրի՝ հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ : Բաքվում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը մասնակցում է արտաքին քաղաքականության տեղեկատվական հարցերով ադրբեջանա-ռուսական խորհրդակցություններին: Ահա, նա Բաքվում ուշագրավ հայտարարություններ է արել՝ նշելով, որ Ռուսաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների ցանկացած հանդիպում, որը ուղղված կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում առաջընթացի հասնելուն: «Ադրբեջանի և Հայաստանի միջև հանդիպումները անցկացվում են տարբեր մակարդակներում: Մենք ողջունում ենք ցանկացած հանդիպում, որի շուրջ պայմանավորվում են Ադրբեջանն ու Հայաստանը: Ամենակարևորը՝ մենք ողջունում ենք, երբ ձեռք է բերվում դրական արդյունք», ասել է Զախարովան: Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ «Ռուսաստանը որպես միջնորդ երկիր ղարաբաղյան հակամարտության հարցում հանդես է եկել արդյունավետ և կառուցողական և շատ լավ է հասկանում այդ թեման»: Ռուսաստանը ի՞նչ արդյունքի մասին է ակնարկում: Հազիվ թե Մնացականյան-Մամեդյարով մեկ հանդիպումը «դրական արդյունք» ունենար: Ըստ ամենայնի, Ռուսական կողմը լուրջ ազդակներ է ստանում այս փուլում Հայաստանի և Ադրբեջանի բանակցողներից՝ ԼՂ խնդրի ապագայի առումով: Պաշտոնական Երևանը՝ ի դեմս, Նիկոլ Փաշինյանի կրկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ... Փաշինյանը հայտարարում է, թե պատրաստ է բանակցել Ադրբեջանի նախագահի հետ, ընդգծելով՝ այդ բանակցությունները չպետք է լինեն սպառնալիքների մթնոլորտում: Արաբական Al Jazira հեռուստաընկերության հետ հարցազրույցում Փաշինյանը մի քանի անգամ շեշտել է՝ Հայաստանը խաղաղության է ձգտում, և որ շատ կարևոր է մեր տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ... «Ինչպես և ցանկացած այլ ժողովրդավար կառավարություն, մենք ունենք իրական կամք և իրական ցանկություն՝ լուծելու այս խնդիրը խաղաղ ճանապարհով և պատրաստ ենք բանակցությունների: Սակայն, ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում որևէ բան անել սպառնալիքների մթնոլորտում: Շատ կարևոր է մեր տարածաշրջանում ստեղծել խաղաղության մթնոլորտ», նշել է նա: Փաշինյանը չի թաքցրել որ տարածաշրջանում այժմ իրադրությունը բավական լարված է, միաժամանակ պնդել, թե վերջին շրջանում Ադրբեջանից առավել հաճախ հնչող ռազմատենչ հայտարարությունները իրականում ներքին լսարանի համար են և որոշակիորեն կապված Հայաստանում արձանագրված փոփոխությունների հետ․ «Մենք մեծ հաջողության հասանք Հայաստանը ժողովրդավար դարձնելու, կոռուպցիայի դեմ պայքարի, բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու և հակամենաշնորհային քաղաքականության հարցերում: Կարծում եմ՝ Իլհամ Ալիևը վախենում է, որ Ադրբեջանի ժողովուրդը կարող է ոգեշնչվել հայաստանյան այս հեղափոխությունից ու փորձել նմանատիպ փոփոխությունների հասնել Ադրբեջանում: Ցանկացած ագրեսիվ քայլ Հայաստանի դեմ, ագրեսիվ քայլ է ժողովրդավարության դեմ ... Հենց սա՛ է Ադրբեջանի կառավարության՝ առավել ագրեսիվ հռետորաբանության պատճառը: Կարծում եմ՝ Ալիևը փորձում է իր ժողովրդի ուշադրությունը ներքին խնդիրներից շեղել դեպի ղարաբաղյան խնդիր: Այդ իսկ պատճառով, ասում եմ՝ ցանկացած ագրեսիվ քայլ Հայաստանի դեմ, ագրեսիվ քայլ է ժողովրդավարության դեմ»: Փաշինյանը նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմային: Նա պնդել է՝ Երևանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Անկարայի հետ, միաժամանակ, ըստ էության, փաստել, որ առաջին քայլը պետք է Էրդողանի վարչակազմն անի․ «Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի ... Հայաստանը չէ, որ փակել է Թուրքիայի հետ սահմանը: Իրականում Թուրքիան է փակել այդ սահմանը, մեր կողմից այն փաստացի բաց է, և Թուրքիան է, որ պետք է ճանապարհները բացելու որոշում կայացնի: Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի»: Այսպես, Փաշինյանն արտաքին քաղաքական ուղղություններով ավելի ու ավելի ակտիվություն է ցուցաբերում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրից, մինչև նույնիսկ Թուրքիայի հետ հարաբերությունները: Ու հետաքրքրական է, որ այս ամենում կարմիր թելի նման՝ պտտվում է ռուսական գործոնի մեծացումը: Նկատվում է, որ ռուսական կողմը Փաշինյանի կառավարությունից ակնկալիքներ ունի թե՛ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, թե՛ Լեռնային Ղարաբաղի խնդրում: Առաջիկա իրադարձությունները՝ Մոսկվայից ու Բաքվից ավելի կհստակեցնեն, թե ինչ է խմորվում ռուսական «ակնկալիքների» տակ: Թամար Բագրատունի

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am