Պուտինն անցնում է հարձակման. պատճառը Քոչարյանն է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը անդրադարձել է Հայաստանի ներքին իրադարձություններին, մասնավորապես, երկրորդ նախագահ Քոչարյանի դեմ իրավապահների գործողություններին՝ ասելով, թե այդ քայլերը հակասում են թավշյա հեղափոխության առաջնորդների ավելի վաղ արած հայտարարություններին, թե չի լինելու քաղաքական մրցակիցների հետապնդում: Երևանյան իրադարձությունները, Լավրովի խոսքով, հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին, թե իբր իրենք հրաժարվելու են իրենց քաղաքական նախորդներին հետապնդելու քաղաքականությունից: «Ռուսաստանը, որպես Երևանի դաշնակից, միշտ շահագրգռված է եղել հայկական պետականության կայունությամբ, ուստի այնտեղ տեղի ունեցող իրադարձությունները չեն կարող մեզ չանհանգստացնել, ընդ որում՝ նաև ԱՊՀ այն կազմակերպությունների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց անդամակցում է Հայաստանը: Հույս ունեմ, որ Հայաստանում քաղաքական գործիչների ձերբակալությունների շուրջ ստեղծված իրավիճակը կլուծվի սահմանադրական եղանակով: Վերջին օրերին մենք մեր այդ մտահոգությունը մի քանի անգամ ուղել ենք հայկական կողմին: Հույս ենք հայտնում, որ իրավիճակն, այնուամենայնիվ, կընթանա սահմանադրական ուղով»,- ասել է նա: Նրա խոսքով, Մոսկվայում այս տարվա մայիսին Հայաստանի քաղաքական ճգնաժամի ժամանակ մեծ գոհունակությամբ նշում էին, որ արդյունքում այս ճգնաժամի որոշումը բոլոր առաջատար կուսակցությունների մասնակցությամբ փոխզիջման հիման վրա գտնվեց: «Մենք հույս ունեինք, որ հաշվի առնելով նման արդյունքը, բոլոր քաղաքական ուժերը, նախևառաջ Հայաստանի նոր ղեկավարությունը հետագայում էլ կզարգացնեն միասնական մոտեցումները, կամրապնդեն ազգային համաձայնությունը: Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են նման դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, որ մտադիր չեն քաղաքական դրդապատճառներով իրենց նախորդների հետապնդումը կազմակերպել», – եզրափակել է նա: Մի կողից Ռուսաստանի ԱԳ նախարարի հայտարարությունը կարելի է Հայաստանի ներքին իրադարձություններին միջամտություն ընկալել, սակայն մյուս կողմից խոսքը պետության նախկին ղեկավարի մասին է, իսկ քաղաքակիրթ երկրներում նման նախադեպերը կարելի է մատների վրա հաշվել: Ռուսաստանն էլ, որպես տարածաշրջանի գերտերություն, թերեւս անհանգստացած է Հայաստանում ընթացող աննախադեպ իրադարձություններով, երբ կալանավորվում է պետության նախկին ղեկավարը, մինչդեռ կարելի էր կալանքը փոխել գրավի կամ գուցե տնային կալանքի տարբերակով, չոչնչացնել պետական կարեւոր ինստիտուտը, անձնական հաշիվների հողի վրա չմեկուսանալ քաղաքակիրթ աշխարհից: Անշուշտ, կա նաեւ անձնական դրդապատճառ՝ արձագանքելու Քոչարյանի կալանավորմանը: Գաղտնիք չէ, որ երկրորդ նախագահը Ռուսաստանի համար ամենաընկալելի ու ընդունելի ղեկավարն է եղել, ով, ստանձնելով Հայաստանի ներքին խնդիրների լուծումը, պատրաստակամությունում է հայտնել արտաքին քաղաքականության հարցում անվերապահ վստահել Ռուսաստանին: Կա նաեւ մտահոգություն՝ Հայաստանում կորցնելու ազդեցությունը, ինչը թավշյա հեղափոխությունից հետո հայտարարությունների մակարդակով իրականում նույնն է մնացել: Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հավատարմություն է հայտնել Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին, բայց Լավրովի հայտարարությունից պարզ է դառնում, որ նա անտեսել է ռուսական կողմի խնդրանք-հորդորները, կամ էլ Փաշինյանի համագործակցությունը Ռուսաստանի հետ թերեւս ավարտվում է արտաքին ոլորտում, ինչն էլ Ռուսաստանին ցայտնոտի մեջ է դրել: Գուցե Մոսկվային անհանգստացնում է ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ նույնիսկ՝ Մարտի 1-ի գործի բացահայտման հեռանակարը, այլ այն, որ Հայաստանի երկրորդ նախագահի կալանավորումը ճանապարհ է բացում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտման համար։ Սա արդեն ուղղակի հարված կլինի ռուսական կողմին, քանի որ ահաբեկչական ակտի թիկունքում կանգնած են եղել ռուսական հատուկ ծառայությունները, իսկ Քոչարյանը ընդամենը կատարող: Անի Սահակյան

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am