Ռոբերտ Քոչարյանին 10-ը տարի հետևողականորեն «փչացնելուց» հետո ՀՀԿ-ն արթնացավ

Հանրապետական կուսակցությունը երկրորդ հայտարարությունն է տարածել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման առիթով՝ դարձյալ մտահոգություն հայտնելով, խոսելով հասարակության պառակտման մասին և հայտարարելով, որ հարցը բարձրացնելու է միջազգային կառույցներում: Երկրորդ հայտարարությունն անհամեմատ կոշտ է, քան առաջինը, այստեղ մասնավորապես ասվում է.<<Այս գործընթացը որեւէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության եւ դատական իշխանության անկախության հետ։ Հարուցված գործը խորապես վնասելու է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումներին։ Նման անհիմն մեղադրանքով երկրում խրախուսվում են հասարակական պառակտման միտումները, որոնք առավել վտանգավոր են դառնում Հայաստանի եւ Արցախի շուրջ ձեւավորված խիստ մտահոգիչ մարտահրավերների ֆոնին>>։ Կուսակցությունը կոչ է հղում ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը, դատախազությանը եւ ՀՀ դատարաններին պատշաճ կերպով երաշխավորել ՀՀ Սահամանդրության դրույթները եւ առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրության, ՀՀ օրենքների եւ միջազգային պայմանագրերի պահանջներով եւ կարգավորումներով: ՀՀԿ խմբակցությունն այս հարցի եւ նրա շուրջ զարգացումների մասին բարձրաձայնելու է նաեւ խորհրդարանական դիվանագիտության խողովակներով՝ միջազգային համապատասխան հարթակներում եւ ձեւաչափերով։ Հայտարարությունը հետաքրքրական է այն առումով, որ Քոչարյանի աշտպանությունը ստանձնում է ՀՀԿ-ն, որը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տասը տարի փոխհրաձգության մեջ էր Ռոբերտ Քոչարյանի հետ, ով իշխանության վերադառնալու հավակնություններ ուներ, բայց ՀՀԿ-ն կենաց-մահու պայքարով փակեց նրա դեմ բոլոր ճանապարհները: Եւ հիմա ինչն է ՀՀԿ-ին ստիպում ստանձնել մի մարդու պաշտպանությունը, որը ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի իշխանության ամենաառանցքային սպառնալիքն էր ՀՀԿ-ում ունեցած ստվերային ազդեցության եւ որոշակի լծակների շնորհիվ: Ի դեպ, այդ մասին Քոչարյանը տարբեր առիթներով չի վարանել խոստովանել, որ ՀՀԿ-ում ունի իր այսպես կոչված ֆրակցիան: Հուլիսի 26-ի իր հարցազրույցում Քոչարյանը բազմիցս ակնարկեց, թե չի պատրաստվում միայնակ խորտակվել, մեկ օր հետո նույնը կրկնեց իր գրասենյակի ղեկավարը, փաստաբանները: Ըստ ամենայնի ՀՀԿ-ում հասկացել են, որ օղակը սեղմվելով հասնելու է սեփական պարանոցին, որովհետեւ հեռացող նախագահ Քոչարյանը մեծ հաշվով որեւէ շահ չպետք է ունենար սահմանադրական կարգի խախտման ու իշխանություն պահելու տեսանկյունից, դրան գնացել է հանուն Սերժ Սարգսյանի իշխանության Դրանից բացի, հետհեղափոխական ջախջախված ՀՀԿ-ի համար սա լավագույն շանսն է աշխարհին Քոչարյանի քողի ներքո ներկայանալու քաղհալածյալի կերպարանքով ու ասելու, որ նոր իշխանությունները պառակտում են հասարակությանը, թքում Սահմանադրության եւ իրավակարգերի վրա՝ որոշակի դիվիդենտներ շահելու ակնկալիքով: Իսկ եթե զուտ Քոչարյանին աջակցության մասին մտածեին, ապա մինչ օրս եւ այսուհետ ՀՀԿ-ն պետք է բոլոր հարթակներով բարձրաձայներ Քոչարյանի պաշտպանության հարցը, ինչն, անշուշտ, մենք չենք տեսնում: Անի Սահակյան

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am