Ով է պարտադրել հրաժարականի դիմումը

Այսօր հայտնի դարձավ, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Մինչ կուսակցությունը կբացատրեր Բոստանջյանի դիմումի պատճառների մասին, թե իբր պատգամավորը երկարատեւ բուժման նպատակով է վայր դնում մանդատը, մամուլը, հղում անելով իր աղբյուրներին, հրաժարականի այլ պատճառների մասին տեղեկացրեց, համաձայն որոնց՝ Բոստանջյանը հարկադրված է դիմում ներկայացնում, քանի որ ոմանց համար ոչ այնքան հաճելի հայտարարություններ է արել: Ծառուկյան դաշինքը դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ, սակայն պատգամավոր Վարդան Բոստանջյանը քաղաքական հետապնդման տարրեր տեսնում է։ News.am-ի հետ զրույցում պատգամավորը դա մեկնաբանել է նախկին նախագահին անազատության մեջ պահելու որոշմամբ, մինչդեռ, ըստ նրա, գործը կարելի էր քննել առանց կալանքի որոշման։ Նույն օրը նա աններելի հայտարարություն է արել նաեւ վարչապետի կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի վերաբերյալ: Կարգին Հայկոյի թեկնածության առիթով պատգամավորը մտահոգություն է հայտնել՝ շեշտելով, որ նման մտահոգություն միայն ինքը չունի։ Մի քանի լրատվամիջոցներ, հղում անելով կուսակցության իրենց աղբյուրներին, գրել են, որ հրաժարումի դիմումը պայմանավորված է նշված հայտարարություններով, ինչը, փաստորեն, չի ներվել պատգամավորին: Զուտ տեսականորեն Բոստանջյանը, իհարկե, ճիշտ է․ ամբողջ աշխարհում է ընդունված, որ պետության նախկին առաջին դեմքերին նախաքննության փուլում կալանավորում են հազվադեպ: Բայց Բոստանջյանն ինչ իմանար, որ նոր Հայաստանում այդպիսի գնահատականներն անգամ կարող են չներվել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ Բոստանջյանին հրաժարականի դիմումը պարտադրվել է ոչ թե հարազատ կուսակցության կողմից, այլ իշխանությունների, որոնք, փաստորեն, ինչպես  չեն հանդուրժում որեւէ այլակարծություն եւ առաջնորդվում են փաշինյանական դեսպոտիզմով: Ի դեպ, նախկին ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը, ով դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը, նույնպես կուսակցությունից հեռացվեց Փաշինյանի հորդորով: Դեռեւս վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մեր տեղեկություններով չհանդուրժեց, որ ՀՅԴ-ում կարող է լինել մեկը, ով իրեն ոչ հաճո կարծիք  կունենա, ու հորդորեց հին ընկերներին շարքերից հեռացնել Վարդանյանին: Նույնը պետք է աներ Վվարդան Բոստանջյանի պարագայում, մանավանդ, որ վերջինիս որդին եւ Քոչարյանի որդին գործընկերային մտերիմ հարաբերություններ ունեն: Ինչպես նշեցինք՝ Ծառուկյան դաշինքը Քոչարյանի կալանավորման վերաբերյալ չի շտապում հայտարարությամբ հանդես գալ ու դեռ դժվար է ասել՝ արդյոք կուսակցությունում համակարծիք չեն Բոստանջյանի հետ: Հակառակ պարագայում դաշինքը հանդես կգար պարզաբանմամբ եւ կներկայացներ դիրքորոշումը, վերջ կդներ տարատեսակ խոսակցություններին: Քանի դեռ չի արել, ապա բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ Բոստանջյանը միակը չէ, ով կարծում է, թե Քոչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում: Ի դեպ, համանման հայտարարություններ լսվեցինք նաեւ այն ժամանակ, երբ կալանավորվեց Ծառուկյանի թիկնազորի պետը՝ Էդոն: Սակայն Քոչարյանի պարագան այլ է, եւ Ծառուկյանը մտածելու ու զգուշանալու շատ բան ունի, քանի որ իր անունը եւս շրջանառվում է Մարտի 1-ի համատեքստում: Անի Սահակյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am