Ծանր որոշում կայացնելուց ժամեր առաջ

Վրաստանում օգոստոսի 1-15-ը կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) բազմազգ զորավարժությունները: Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում Հայաստանը 13 մասնակից երկրների շարքում է։ Արդեն իսկ Վրաստան են ժամանում տարբեր երկրների ռազմական տեխնիկաները, որոնք մասնակցելու են ՆԱՏՕ-«Արժանի գործընկեր-2018» (Noble Partner) բազմազգ զորավարժություններին: Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի օր առաջ դեռ չէր հստակեցրել, թե Հայաստանը մասնակցելո՞ւ է Վրաստանում օգոստոսի 1-15-ը անցկացվող բազմազգ զորավարժություններին, թե ոչ, չնայած Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում Հայաստանը 13 մասնակից երկրների շարքում է։ Վրաստանում արդեն 4-րդ անգամ անցկացվող և այս տարի «Արժանի գործընկեր - 2018» խորագիրը կրող զորավարժությանը մասնակցելու են նաև Ադրբեջանը, Թուրքիան, ինչպես նաև Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Գերմանիան։ Ըստ վրացական պաշտոնական աղբյուրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ավելի քան 3000 զինվորականներ կմասնակցեն վարժանքներին։ Իսկապե՞ս կմասնակցի այս զորավարժությանը Հայաստանը, թե ոչ՝ պարզ կլինի առաջիկա օրերին: Անցյալ տարի, հիշեցնենք, որ բավական անհարմար իրավիճակ ստեղծվեց, օրեր շարունակ լռելուց հետո այն ժամանակ Վիգեն Սարգսյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունը ամենավերջին պահին հայտարարեց, որ զորավարժությանը չեն գնալու: Ինչպե՞ս իրեն կդրսևորի Նիկոլ Փաշինյանը: Հայաստանը մասնակցության, կամ չմասնակցության մասով պետք է հստակ, շիտակ լինի, որպեսզի թե՛ մասնակցության, թե՛ չմասնակցության դեպքում տարընթերցումներ, անհարկի մեկնաբանություններ չլինեն: Պարզ է, թե ինչպես է վերաբերում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ռուսաստանը: Նույնիսկ դաշինքին Վրաստանի հնարավոր անդամակցության առիթով Մոսկվան մի քանի անգամ հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում: Զորավարժությունները նույնպես Ռուսաստանի կողմից բավական հիվանդագին են ընդունվում, դրանք համարվում Ռուսաստանի դեմ ուղղված քայլեր: ՈՒ հիմա, երբ Հայաստանը Փաշինյանի կառավարության ձևավորումից հետո կարծես Ռուսաստանի հետ հարաբերությունների հաստատման, ճշգրտման փուլում է, իսկ այս փուլում բավական մեծ քարոզչական ալիք է բարձրացել՝ իսկապես հետաքրքրական է, թե ինչ որոշում է կայացնելու Փաշինյանը: Զորավարժություններին մասնակցելը Մոսկվան կարող է արդեն ուղղակի Փաշինյանի կառավարությանը՝ «հակառուսական» իշխանության անուն կպցնել՝ դրանից բխող հետևանքներով: Այս առումով, իսկապես, Փաշինյանին ծանր որոշում է սպասում ընդունելու: Գործնականում հնարավոր է, որ զորավարժություններին մասնակցելու որոշում կայացնելու դեպքում Փաշինյանը հրապարակային հայտարարի, որ դա ամենևին էլ հակառուսական քայլ չէ։ Բայց արդյո՞ք այդ ձայնը լսելի կդառնա Մոսկվայում... Ի դեպ, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օրերս Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցում ֆիքսեց, որ Հայաստանը չի ձգտելու ՆԱՏՕ-ին անդամակցությանը. «Ոչ, իհարկե: Ոչ»,-ասել էր Փաշինյանը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և Երևանը նպատակ ունի այդ կազմակերպությանն իր անդամակցությունը դարձնել ավելի ու ավելի արդյունավետ. «Մենք որոշ հարցեր ունենք ՀԱՊԿ-ում մեր գործընկերներին, և հիմա մեր նպատակն է այդ կազմակերպությունը դարձնել ավելի արդյունավետ»: Խոսելով հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի շրջանակներում միջոցառմանը մասնակցելու մասին՝ Փաշինյանը պարզաբանել էր, որ Հայաստանը վաղուց է մասնակցում դրան՝ հավելելով, որ Հայաստանը չի մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, այլ մասնակցել է այն երկրների գագաթաժողովին, որոնք մասնակցում են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելությանը: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am