Էրդողանի խոսնակը՝ F-35-ների մասին. «Թուրքիան այն երկիրը չէ, որը չունի այլընտրանք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ամերիկյան «F-35» ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին։ Միջանկյալ նշենք, որ ըստ թուրք-ամերիկյան պայմանագրի՝ 100 նման ինքնաթիռ պետք է մատակարարվի Թուրքիային։ Մինչև հիմա Թուրքիան ստացել է միայն 2 միավոր F-35: Մնացած 98-ի ճակատագիրը անհայտ է, քանի որ ԱՄՆ-ի կոնգրեսը թուրք ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով ժամանակավորապես սառեցրել է դրանց մատակարարումը։ Նման պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայում ազատ չի արձակվում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնը։ Վաշինգտոնը արդեն մի քանի անգամ սպառնացել է Թուրքիային, որ եթե հոգևորականը ազատ չարձակվի, ապա Անկարայի դեմ կկիրառվեն պատժամիջոցներ։ Էրդողանի խոսնակի խոսքերով՝ Թուրքիայի համար անընդունելի են ԱՄՆ-ի սպառնալիքները։ «Թուրքիան երբեք չի հրաժարվի իր հիմնական դիրքորոշումից։ Նրանք, ովքեր կոնգրեսի օրակարգ են բերել F-35-ները Թուրքիային չմտակարարելու հարցը, պետք է իմանան հետևյալը. սա միջազգային գործընկերային նախագիծ է։ Թուրքիան էլ այդ նախագծի գործընկեր երկրներից է։ Մինչև հիմա մենք նախագծի շրջանակներում 900 մլն դոլար ենք վճարել։ Առաջին ինքնաթիռները հանձնվել են թուրք օդաչուներին, որոնք արդեն փորձնական թռիչքներ են իրականացնում», ասել է Քալընը։ Վերջինս իր խոսքում նշել է, որ ԱՄՆ-ն իրավունք չունի Բրանսոնի գործի պատճառով նման քայլ իրականացնել Թուրքիայի դեմ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ԱՄՆ-ը գնա այդ քայլին, ապա Թուրքիան դիմելու է միջազգային արբիտրաժային դատարան։ «Թուրքիան հեշտ զոհաբերվող երկիր չէ։ Դա պետք է բոլորը իմանան։ Թուրքիան այն երկիր չէ, որը չունի այլընտրանք, լինի դա F-35-ներ հարցը, կամ մեկ ուրիշ հարց։ Բոլորը պետք է հարգանք ցուցաբերեն հոգևորական Բրանսոնի դեմ իրականացվող դատավարության նկատմամբ»։ Քալընը ընգծել է, որ խոսք անգամ լինել չի կարող, որ դրսից ինչ-որ ուժեր կարողանան հրահանգներ տալ թուրքական դատարանին՝ Բրանսոնի դատական գործընթացի հետ կապված։ Վերջում Քալընը հույս է հայտնել, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նա խորհուրդ է տվել ամերիկացի պաշտոնյաներին չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն երկկողմ հարաբերություններին։

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am