ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին է հղվել Սերգեյ Լավրովի հայտարարության նկատմամբ տեսակետ արտահայտելու մասին հարց

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից հուլիսի 31-ին հրապարակված հայտարարությունից օրեր առաջ «Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունը տեղեկացրել էր. «Միացյալ Նահանգները հետեւողական կերպով կոչ է արել Հայաստանի իշխանություններին անցկացնել այդ իրադարձությունների վստահելի, լուրջ եւ անկախ քննություն»։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն ասել էր նաեւ, թե. «Մենք շարունակում ենք շեշտել հայաստանյան մեր գործընկերներին, որ կարեւոր է հարգել արդարադատության իրականացման միջազգայնորեն ճանաչված չափանիշները»։ Ռուսաստանի արտգործնախարարն, ավելի ուշ՝ հուլիսի 31-ին ասել է. «Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ հրաժարվելու են իրենց նախորդների նկատմամբ քաղաքական հետապնդումներից։ Երբ Հայաստանում այս տարվա մայիսին քաղաքական ճգնաժամ էր, մենք մեծ գոհունակությամբ նշում էինք, որ ի վերջո այդ ճգնաժամի հանգուցալուծումը գտնվեց բոլոր քաղաքական կուսակցությունների միջև փոխզիջման արդյունքում։ Հուսով էինք, որ հիմնվելով նման արդյունքի վրա՝ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ նոր ղեկավարությունը, նոր իշխանությունը, այսուհետ ևս կառաջնորդվեն համախմբող մոտեցումներով և կամրապնդեն ազգային միասնությունը։ Սակայն վերջին օրերի իրադարձությունները ակնհայտորեն խաթարում են այս դրական տրամադրվածությունը, հակասում են Հայաստանի նոր ղեկավարության վերջին հայտարարություններին, թե մտադրություն չունեն հետապնդումներ իրականացնել իրենց նախորդների դեմ քաղաքական նկատառումներով»։ Լավրովն իր պատասխանն ավարտել էր հետեւյալ խոսքերով. «Վերջին օրերին մենք մի քանի անգամ ենք փոխանցել մեր այս մտահոգությունները Հայաստանի իշխանություններին։ Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կգնա կառուցողական ճանապարհով»։ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունն այսօր նորից է դիմել Պետդեպարտամենտ՝ ակնկալելով Մարտի 1-ի գործի շրջանակներում Հայաստանի երկրորդ նախագահին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի եւ դրա առնչությամբ Ռուսաստանի պաշտոնական արձագանքի նկատմամբ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության վերաբերմունքը։

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am