Քոչարյանին ավելի համոզիչ կլիներ մեղադրել Քենեդիի սպանության մեջ.Արամ Հարությունյան

 «Այսօր շատերը մոռացել են, թե Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանավարության տարիներին ինչեր են տեղի ունեցել։
  Քոչարյանի կալանավորումը  քաղաքական պատվեր է: Ինչպես Սերժ Սարգսյանն էր վախենում Քոչարյանից, այնպես էլ հիմա՝ նոր իշխանությունները։ Պատահական չէ, որ Մարտի մեկի այդ լսումների հարցը բարձրացվեց ամիսներ առաջ․․․ Մենք բոլորս ոգևորված ենք հեղափոխությամբ, ինքս ինձ էլ համարում եմ դրա մասնակիցը, թեև գոլ խփողը հիշվեց, ոչ թե պաս տվողները», - Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց   «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: «Քոչարյանին ավելի համոզիչ կլիներ մեղադրել Քենեդիի սպանության մեջ, քան սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Նա այդ ժամանակ երկրի նախագահ է եղել, ինչի՞ մասին են խոսում, ինչե՞ր են ասում։ Ձայնագրությունները կան․ Տեր-Պետրոսյանն, իմանալով, որ տասը զոհ կա, ասում է՝ երբեք այսքան երջանիկ չեմ եղել, ինչպես հիմա, Ալի՛կ ջան։ Նա դիմում էր Ալիկ Արզումանյանին։ Այդ ձայնագրությունները կան։ Արամ Սարգսյանն էլ հիմա հայտարարում է՝ Աստված կա, որ Քոչարյանին կալանավորել են։ Ռոբերտ Քոչարյանի մամուլին բանի տեղ չդրեց։ Հիմա էլ ստեղծվել է այսպիսի իրավիճակ։ Այս իշխանությանը չի հաջողվի ապացուցել Քոչարյանի մեղավորությունը:Այսօր մեր երկրում մասնակի անհատի պաշտամունք կա», - հայտարարեց Արամ Հարությունյանը։ «Որևէ երկիր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ այսպես չէր վարվի, Խաչատուրովի հետ այսպես չէր վարվի։ Ես հայամետ եմ։ Մեր խնդիրը պիտի մեր երկրի ներսում լուծենք։ Իսկ ինչ վերաբերում է Քոչարյանի ձեռբակալությանը, սա միայն ու միայն քաղաքական ձերբակալություն է։ Եթե ուզունային զոհերի բացահայտման հարցերը բացահայտել, պետք էր ներքևից սկսել։ Այսօր ո՞ւր է Վանո Սիրադեղյանը։ Նա փախած է։ Իսկ Քոչայանը եկավ, ասաց՝ ես կնստեմ։ Փաշինյանն արմատներով ՀՀՇ-ական չէ, բայց հիշում է 96-ի դեպքերը։ Նրա վրա մեծ է Տեր-Պետրոսյանի ազդեցությունը։ Չմոռանանք, որ այս ամենը տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո», - ասաց Արամ Հարությունյանը։ Նա նշեց՝ ցավում է բոլոր զոհերի հարազատների համար․ նրանց չի՛ կարելի շոու ցույց տալ։ «Դուք բացահայտում չեք անում, կոծկում եք», - հայտարարեց Արամ Հարությունյանը։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am