Ռոբերտ Քոչարյանին չի կարելի մեղադրել այն գործողությունների համար, որոնք բխել են սահմանադրությունից. Հակոբ Ավետիքյան (video)

ԱԶԳ օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով՝ՀՀ-ում այս օրերին այլակարծությունը մերժելու միտում կա. «Կարծես թե այս օրերին շարունակվում է Լևոն Տեր-Պետրոսյան Քոչարյան հակամարտությունը: Այդ օրերին ատելության հասնող մթնոլորտը տեսանելի է այսօր, որը մտահոգիչ է»: Հակոբ Ավետիքյանը նկատում է նաև ճնշում մամուլի վրա. «Որպես լրագրող՝ ինձ շատ է մտահոգում մամուլի նկատմամբ ճնշումը, որը կարծում եմ միայն ինձ չէ, որ մտահոգում է»: Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշման փաստերն այնքան էլ համոզիչ չէին. «Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, բայց այն փաստերը, որոնք ներկայացվեցին, այնքան էլ համոզիչ չեն: Իրականում այս ամենը շատ անորոշ է, որին պետք է իրավաբանները լիարժեք պատասխաններ տան»: Մանրամասները՝ տեսանյութում.