ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում 44-ամյա վարորդը Ford-ով բախվել է կայանված Opel-ին և գլխիվայր շրջվել. կա վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Աթոյան-Նոր Արեշ 5-րդ փողոցների խաչմերուկում Երևանի Նուբարաշեն 6-րդ փողոցի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Հարությունյանը իր վարած Ford մակնիշի 35 ՏA 492 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված Երևանի բնակիչ՝ 57-ամյա Երվանդ Տոնոյանին պատկանող Opel մակնիշի 35 GՍ 249 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Ford-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդ Ա. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային օատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Աշոտ Դարբինյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել բախումը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: