ՀԱԿ ներկայացուցչի հայտարարությունը ազգային շահերին քաղաքական դավաճանություն է. Ստեփանակերտ

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանի հայտարարությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային շահերին քաղաքական դավաճանություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ Զոյա Թադեւոսյանը նախօրեին մամուլի ասուլիսում ենթադրություն էր հայտնել տարածքների դիմաց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավորության մասին, որոնք, տիկին Թադեւոսյանի կարծիքով, բուն հայկական չեն: «Ոմանք հրաշալի են խոսում հայերեն, բայց արդյոք նրանք հայերե՞ն են մտածում: Նշված տիկնոջը լսելով՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր առջեւ ոչ թե հայկական կուսակցության ներկայացուցիչ է, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի: Զարմանալի է, որ հասարակության մեջ մարդիկ կան, որոնք նման կարծիք են հայտնում: Սա սարսափելի է: Սա ազգային շահերին քաղաքական դավաճանություն է, բարոյական դեգրադացիայի դրսեւորում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը: Միաժամանակ, նա բոլոր նրանց, ովքեր նման կարծիք ունեն, հիշեցրեց, որ Լեռնային Ղարաբաղը ձգտել է անկախություն ձեռք բերել բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ պատերազմը Ադրբեջանն է պարտադրել: «Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի՝ մենք ստիպված էինք ազատագրել հայկական պատմական հողերը: Հակառակ պարագայում Ղարաբաղի ժողովրդին բնաջնջում էր սպառնում: Իմանալով, թե ինչով է սպառնում Արցախի անվտանգության համակարգի թուլացումը՝ ոչ միայն հանրապետության, այլեւ Հայաստանի եւ ամբողջ հայության համար անթույլատրելի է նման հայտարարություններ անելը: Մնում է միայն հույս ունենալ, որ այդ հայտարարության հեղինակի գլխի հետ մի բան այնպես չէ: Հակառակ դեպքում անհրաժեշտ է իրադարձությունների նման զարգացում թույլ չտալ»,- նշեց Արցախի նախագահի մամուլի քարտուղարը: Դավիթ Բաբայանը նաեւ նշեց, որ Ադրբեջանն, ըստ էության, իրեն ավելի ազնիվ է պահում՝ բացահայտ հայտարարելով Արցախը ոչնչացնելու մտադրության մասին, իսկ նման անձանց հայտարարությունները արդարացում չունեն. «Այդպիսի մարդիկ պիտի ամաչեն փողոց դուրս գալ»:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am