Փաստաբանները բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը

Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբաններն այսօր դիմել են Վերաքննիչ դատարան՝ բողոքարկելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կալանավորելու վերաբերյալ, Aysor.am-ին տեղեկացրեց փաստաբանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։ Հարցին, թե ի՞նչ է ներկայացվել վերաքննիչ բողոքի հիմքում, Արամ Օրբելյանը հրաժարվեց մանրամասնել, նշելով միայն, որ բողոքարկումն արվել է մի քանի կետերով։ «Մամուլի ասուլիսի ժամանակ ասել ենք, բայց մնացած դետալները, ինչ պետք է ասեմ կալանքի որոշման հետ կապված, չեմ կարող մանրամասն ներկայացնել։ Մի շարք կետերով է կատարվել բողոքարկումը՝ սկսած ընթացակարգային ենթադրյալ խախտումներից, ավարտված անձեռնմխելիությամբ ու կալանավորմամբ», - ասաց փաստաբանը։ Նրա խոսքով՝ մինչև տասն օրվա ընթացքում հայտնի կլինի դատարանի որոշումը վերաքննիչ բողոքի վերաբերյալ։ Նշենք, որ Քոչարյանին բողոքարկելու մտադրության մասին փաստաբանները հայտնել էին դեռևս հուլիսի 28-ին կայացած ասուլիսում։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի երկրորդ նախագահին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008-ի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տապալել է ՀՀ սահմանադրական կարգը։ Քոչարյանը ՀՔԾ հրավիրվել էր վկայի կարգավիճակով, սակայն, ինչպես նա հայտարարեց իր հարցազրույցում, ՀՔԾ-ում արդեն իրեն ասել են, որ այս գործով մեղադրյալ է։ Այնուհետև ՀՔԾ-ն միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ 2-րդ նախագահին կալանավորելու մասին, ինչը բավարարվեց դատարանի կողմից։ Նշենք, որ Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հետ միասին նույն հոդվածով մեղադրանքներ են առաջադրվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և 2008-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Միքայել Հարությունյանի նկատմամբ։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ Գիտե՞ք՝ Թուրքիայից ովքե՞ր են եղել այդ օրը Հանրապետության հրապարակում․ Արշակ Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am