ԴԱԻՇ-ն իր վրա է վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են Բաղդադի առևտրի կենտրոնում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով խմբավորման տարածած հայտարարությանը: Բաղդադի առևտրի կենտրոնի գրավման ժամանակ զոհվել է 12 մարդ, մոտ 70-ը պատանդ է վերցվել: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդադում հատուկ գործողությունների արդյունքում ազատագրվել են բոլոր պատանդները:
