ԱԺ մի շարք պատգամավորներ երաշխավորել են Ռ.Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար
Ազգային ժողովի 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար: Այս մասին գրում է Aysor.am-ը: «38 պատգամավոր որպես անձնական երաշխավորություն ստորագրել է փաստաթղթի տակ, որով դիմում են ՀՀ գլխավոր դատախազին փոխել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը», - տեղեկացրել է Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ նման նախաձեռնություն պատրաստվում է ցուցաբերել ԱԺ Հանրապետական խմբակցությունը։
