«Ադրբեջանում քեֆ ուրախություն է. Ազգովի նշում են Քոչարյանի կալանավորումն ու ՀԱԿ-ի Զոյայի «պրիզնատը», որ մեր հողերը պարզվում է մերը չեն»
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանում քեֆ ուրախություն է: Ազգովի (պետք է ասեի՝ ամբողջ ցեղով), նշում են Քոչարյանի կալանավորումն ու ՀԱԿ-ի Զոյայի «պրիզնատը», որ մեր հողերը պարզվում է մերը չեն, Ադրբեջանին են (լավ է չասաց՝ Երևանն էլ հետը): Նայում եմ թշնամական լրատվամիջոցները,- համաժողովրդական խրախճանքի մեջ են: Նույնիսկ ընդդիմադիրներն են մոռացել իրենց բռնապետի մասին և կենացներն ու մուղամները խառնել են իրար: Ասում եմ՝ ոնց որ էս լուսնի խավարումը լավ նշան չէր:
Էս Լավրովն էլ վախտ գտավ հայտարարություն անելու
»:
