Հողերը տալով հարցը չի լուծվելու հակառակը՝ ավելի է լարվելու

Ես զարմանում եմ, որ դուք զարմացել եք, որ տիկին Զոյան ասում է գրավված հողերը պետք է հետ տալ․․․
Բոլոր Լևոնականներն էլ դա են ասում Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ։
Բա ժամանակին Լևոնին հենց հողերը տալու ցանկության համար էլ Վազգենը և էլի հայրենասեր տղերք հեռացրել են իշխանությունից , բայց եթե ավելի գաղափարական նայենք խնդրին, ապա Լևոնը ասում է հողերը պետք է տանք, որ հանգիստ և լավ ապրենք , բայց խնդիրը նրանում է, որ Իլհամ սուլթանը, այդ հողերով չի բավարվում՝ նա արդեն ասում է Երևանն էլէ իմը, Սևանն էլ․․․ իսկ սա նշանակում է՝ այ Լևոն պապի ջան, որ այդ հողերը տալով հարցը չի լուծվելու՝ հակառակը՝ ավելի է լարվելու, քանզի թշնամին ստրատեգիական առավելություն է ստանալու մեր նկատմամբ ․․․
Այսինքն՝ մենք հող չենք կարող տալ՝ ոչ թե , որ մենք ագրեսոր ենք, չենք ուզում տալ, այլ՝ թշնամին է ագահ ,ագրեսոր և ուզում է նույնիսկ Երևանը ․․․
Ի դեպ՝ այս հողերը պատմականորեն էլ են հայկական և դրանք ազատագրված հողեր են, ոչ թե գրավված և դրանք ազատագրվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի , Սամվել Բաբայանի, Ժիրայիր Սեֆիլյանի , Մոնթեի և այլ հերոս տղերքի անմիջական մասնակցությամբ , իսկ չար լեզուները ասում են, որ այդ ժամանակ էլ էր Տեր-Պետրոսյանը դեմ, որ ազատագրվեին և զանգում Ստեփանակերտ տղերքին ասում էր բա Ելցինին ի՞նչ եմ ասելու․․․ )