«Լավրովի հայտարարությունից հետո օգոստոսի 17-ի հանրահավաքը պետք է դիտարկվի որպես ուժի ցուցադրություն». Կարպիս Փաշոյան
Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «ՌԴ արտգործ նախարար Ս. Լավրովի հայտարարությունից հետո օգոստոսի 17-ի հանրահավաքը պետք է դիտարկվի որպես ուժի ցուցադրություն՝ զորահանդեսի տրամաբանությամբ: Մարդկային հոծ բազմությունը վերստին կապացուցի, որ վստահում ու աջակցում է Նիկոլ Փաշինյանի կաբինետին՝ ազդարարելով ամբողջ աշխարհին, որ Հանրապետության ինքնիշխանությունն ու անկախությունը ամուր պաշտպանված են ու ապահովագրված»:
