Արսեն Առստամյանը նոր պաշտոն ունի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Առստամյանը նշանակվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ 5 տարի պաշտոնավարման ժամկետով: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
