Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը փոխվեց
Ժիրայր Սեֆիլյանի դեմ քրեական գործի շրջանակներում դատապարտված Արթուր Մովսիսյանի գործը Վճռաբեկ դատարանը բեկանել է և հետ ուղարել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։ Դատարանը նաև փոխել է Արթուր Մովսիսյանի խափանման միջոցը՝ այն փոխարինելով երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:
