Պարզ չէ Դիլիջանի քոլեջի տնօրենի աշխատանքից ազատման պատճառը

«Փաստ» թերթը գրում է. ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխնախարար Վահրամ Մկրտչյանը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի նշանակումից ժամեր առաջ Դիլիջանի պետական քոլեջի նախկին տնօրեն Գոհար Անտոնյանին, անաշխատունակության թերթիկի ժամկետի ընթացքում, հապճեպ ազատել է աշխատանքից և այլ տնօրեն նշանակել: Եվ այդպես էլ պարզ չի դարձել, թե թավշյա հեղափոխությունից հետո գործող տնօրենին աշխատանքից այդքան հապշտապ ազատելու իրական պատճառը որն է եղել: Գ. Անտոնյանը 2017-ի փետրվարի 10-ից ԿԳՆ-ի կողմից նշանակվել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Գերատեսչությունից կախվածության հանգամանքն օգտագործելով՝ նրան առաջարկել են՝ քոլեջի նախկին տնօրենին, ում մասով դատական գործ է ընթանում, նշանակել փոխտնօրենի պաշտոնում: Եվ այստեղից էլ սկսվել է նախարարության միջին մասնագիտական վարչության պետ Արտակ Աղբալյանի ու տնօրենի պաշտոնակատարի ջրերը մի առվով չհոսել: Օգոստոսի վերջին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, որին իրենից բացի ևս երկու թեկնածու է մասնակցել: «ԿԳՆ աշխատակիցները շահագրգռված էին, որ ես չընտրվեմ: Այդ մասին ես իմացա հունիսին, երբ Ա. Աղբալ յանն ինձ կանչեց նախարարություն և ասաց, որ չի ուզում ինձ հետ աշխատել և ես պետք է դիմում գրեմ ու ազատվեմ աշխատանքից: Նա ինձ ասաց նաև, որ ոչ մի պատճառաբանություն չի ընդունում և որևէ «ինչու»-ի չի պատասխանելու»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Անտոնյանը: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ճշտել է, թե կարո՞ղ է, արդյոք, նախարար Լևոն Մկրտչյանին հանդիպել, ինչին ի պատասխան, Ա. Աղբալյանը պատասխանել է, որ նախախարի հետ նույնիսկ չի հանդիպում, նա ինչպե՞ս կարող է հանդիպել: Կարճ ասած՝ մինչ մրցույթ հայտարարելը Գ. Անտոնյանն իմացել է, որ անցանկալի է ԿԳՆ համապատասխան վարչության պետի համար: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am