Կարո Եղնուկյանի միջնորդությունները ԱԱԾ պետին ու ոստիկանապետին

Հարգելի պարոն Վանեցյան. Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները: Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները: Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով: Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ: Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարների գաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու: Հարգելի պարոն Օսիպյան. Կապված իմ քաղաքական գործունեության հետ իմ նկատմամբ 2012 թվականից սկսած իշխանությունների կողմից կազմակերպվել են մի շարք անօրինական գործընթացներ ինչի արդյունքում ապօրինաբար գաղտնալսվել են իմ և ընտանիքիս անդամների հեռախոսները: Վերը նշված գործի նյութերից երևում է, որ իմ նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են անցկացվել դեռևս 2014թ. հունիսի 2-ից: Ըստ նույն գործի նյութերի իմ հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են մինչև 02.03.2015թ.: Իմ ունեցած տեղեկություններով հատուկ գաղտնալսող սարքեր են տեղադրվել նաև իմ 3 բնակարաններում՝ (Զաքյան փողոցի 8 շենքի 37 և 51 բնակարաններ և Պարոնյան փողոցի 28 շենքի 76 բնակարան) և տևական ժամանակ գաղտնալսվել իմ և հարազատներիս խոսակցությունները: Չնայած գործի փաստերով որևէ հիմք չի եղել քրեական գործ հարուցելու և առավելևս իմ հեռախոսները գաղտնալսելու համար, սակայն միևնույն է դա կատարվել է: Ավելին, այդ բոլոր գաղտնալսումները չեն ոչնչացվել և 3 տարի անց դրանք դրվել են ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Փաստորեն իմ կամքից անկախ իմ մասին տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում, դրանք մշակվել են և անօրինական պահվել՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար: 2016թ. հուլիսի 18-ին, երբ քննիչը դիմել էր դատարան՝ իմ հեռախոսները գաղտնալսելու թույլտվություն ստանալու համար, քննիչը, իսկ հետագայում նաև դատարանը որպես հիմնավորում նշել էին, որ իբրև թե առկա են օպերատիվ տվյալներ այն մասին, որ ես փորձել եմ ՙՍասնա-Ծռերին՚ ապահովել ռադիոկապով, որպեսզի նրանք կարողանան ապահով կերպով պահել պատանդներին և զավթած շինությունները: Ես և պաշտպանս բազմիցս պահանջել ենք ծանոթանալ այդ օպերատիվ տվյալներին, սակայն ապարդյուն: Այս հանգամանքը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ օպերատիվ տվյալները եղել է հեռախոսային խոսակցությունների կամ էլ իմ բնակարաններում տեղադրված սարքերով ապօրինի գաղտնալսում: Այն, որ այդ օպերատիվ տվյալները մեզ չեն տրամադրում 2 բան կարող է նշանակել, կամ դրանք չկան, կամ էլ այդ գաղտնալսումները իրականացվել են անօրինական ճանապարհներով: Այդ կապակցությամբ հետագայում նմանատիպ գործունեությունը բացառելու համար խնդրում եմ ինձ ծանոթացնել իմ վերաբերյալ պետական մարմիններում այս պահին առկա բոլոր տեղեկությունների հետ, այդ թվում նաև իմ և ընտանիքիս անդամների մասնակցությամբ կատարված ձայնալսումների հետ: Միջնորդում եմ իմ ներկայությամբ վերը նշված բոլոր տեղեկությունները ոչնչացնել, իմ բնակարաններում տեղադրված գաղտնալսման սարքերը հեռացնել, դադարեցնել իմ և ընտանիքիս անդամների հեռախոսահամարների գաղտնալսումը և պաշտոնապես գրավոր հավաստիացնել ինձ, որ ես և ընտանիքիս անդամները այլևս չենք գաղտնալսվելու:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am