Էլեկտրաշոկ Արցախի՞, թե՞ ՀԱՊԿ-ի համար

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց, ասել է ՀՀ արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ պատասխանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Հայաստանում մեղադրանքի առաջադրման առնչությամբ Tert.am-ի հարցին: «Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՔԾ կողմից։ Այս առումով ի՞նչ նշանակություն է ունենալու իր՝ ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղար լինելու վրա, և ընդհանրապես ի՞նչ է լինելու ՀԱՊԿ-ի քարտուղարության հետ, այլ երկրի՞ց պետք է առաջադրվի, թե՞ մեր երկրից ինչ-որ մեկին պետք է առաջադրենք», - այս հարցին, Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն, Բալայանը պատասխանել է. - «Սա խիստ ներքին իրավական գործընթաց է, և Հայաստանում քննվող քրեական գործի շրջանակներում ներգրավված է ՀՀ քաղաքացի։ Միաժամանակ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ներկայումս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար պաշտոնը զբաղեցնող անձին առնչվող գործի մասին և մեծ կարևորություն տալով Կազմակերպության հեղինակության և անխափան բնականոն աշխատանքի ապահովմանը, Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել է սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց»։ «Հայաստանը խիստ հավատարիմ է ՀԱՊԿ ամրապնդման և հզորացման հանձնառությանը ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներին», հավելել է ԱԳՆ խոսնակը: Այսպես, 2008թ. Երևանի կայազորի պետի, ապա՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնները զբաղեցրած Յուրի Խաչատուրովին, ինչպես և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ինչպես հայտնի է, Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել սահմանադրական կարգը տապալելու համար: Դատարանը երեկ Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 5 միլիոն դրամ գրավը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դատարանի շենքում պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել էր, թե չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականի ապրիլի 14-ից: Մարտի 1-ի գործով թեմայի վերակենդանացումից, եթե վերանանք՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ մեղադրանքի առաջադրումը լուրջ քայլ է, որովհետև նա ՀԱՊԿ գխավոր քարտուղար է: Այս կառույցի արդյունավետության վերաբերյալ բազմաթիվ անգամներ, բազմաթիվ քննարկումներ են ընթացել, նույնիսկ հարց է բարձրացվել, թե այդ կառույցում մեր ներկայությունը որքանով է նպատակահարմար, եթե այս կառույցի Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգությունների ֆոնին նույնիսկ մի փոքր քննադատական հայտարարություն չի ընդունում: Բայց նույնիսկ այս արդարացի քննադատությունները ՀԱՊԿ-ի հասցեին՝ այլ հարց են: Փաստը մնում է փաստ, որ այսօր կա ՀԱՊԿ քարտուղար, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրված: Ու պարզ է բոլորի համար, որ նման որոշում առանց ՌԴ-ի իմացության չէր կայացվի: Ու այստեղ հարց է ծագում՝ ինչպե՞ս է Մոսկվան դա թույլատրել, կամ ավելի ճիշտ՝ ի՞նչ նպատակով է այլ «դաբրոն» տրվել: Կարո՞ղ ենք առաջիկայում Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման պարագայում ՀԱՊԿ-ից ակնկալել ավելին, քան մինչև հիմա... Հազիվ թե: Բայց այստեղ այլ խնդիր էլ կա՝ կարո՞ղ է ՀԱՊԿ-ում հայաստանյան ներկայացուցչի փոփոխությունն ավելի մեծացնել ադրբեջանական «ախորժակը» ու հայկական կողմից տարածքների հանձնում պահանջվի... Իհարկե, չի կարելի ասել, թե Խաչատուրովի ներկայությունը ՀԱՊԿ-ում Հայաստանի անվտանգության առումով ամրություն է հաղորդել: Նույնիսկ ընդհակառակը՝ ղարաբաղյան ճակատի լարվածությանն ավելացավ նախիջևանյան ճակատում լարվածությունը: Ինչևէ, ըստ ամենայնի Մոսկվան էլ իր հերթին ՀԱՊԿ-ում կարծես այլ «մութ» խմորումների մեջ է, ու Մոսկվայի հետագա քայլերից պատկերը, վստահաբար, ավելի հստակ կլինի: Իհարկե, չի կարելի բացառել ընդամենը տարբերակը, որ Փաշինյանը ՀԱՊԿ-ում իր համար ավելի վստահելի մարդու նշանակման է ձգտում: Թամար Բագրատունի

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am