Շատ լավ է, որ Կարգին Հայկոն փորձ չունի. Սամվել Խուդոյան

Այսօրվա ասուլիսին հարցրեցին, թե ինչպես եմ գնահատում Կարգին Հայկոյին որպես քաղաքապետ, չէ որ նա փորձ չունի. պատախանիցս խիստ զարմացան, ասեցի, որ շատ ուրախ կլինեմ, որ ինքը լինի քաղաքապետ և շատ լավ է, որ փորձ չունի: Ժողովուրդ ջան սկսած ցարական ժամանակներից մինչև վերջերս պետական բարձր պաշտոններում աշխատած պաշտոնյաների կառավարման փորձն աղավաղված, սխալ փորձ էր. հայտվելով իշխանության գլուխ՝ պաշտոնյան նախ հետազոտում էր, թե ինչ կարող է թալանել, ինչ կոռուպցիոն սխեմաներ կարող է մշակել, ստեղծում էր ֆեոդալական հարաբերություններ, քծնանք, աչքակապություն, ձև թափել, թե գործ է անում, բայց զբաղվել թալանով, հովանավորչությամբ, կերուխումերով…ահա սա էր անցյալի կառավարման փորձը և սարսափելի է, որ իրենց կառավարման շրջանում վարկաբեկված նախկին պաշտոնյաներին վերանշանակում են այսօր: Գրել է հոգեբան Սամվել Խուդոյանը