Կարգին հակահեղափոխություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ ավելի ճիշտ` վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից դերասան Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու որոշումը, փաստորեն, հանրության կողմից միանշանակ չի ընկալվել: Երեկվանից հակասական կարծիքները չեն դադարում՝ ինչպես կարող է դերասանը քաղաքապետ աշխատել, որը ոչ միայն բեմից, այլեւ թավշյա հեղափոխության հարթակներից էր ծիծաղաշարժ պահվածք դրսեւորում: Արդյոք Կարգին Հայկոն Փաշինյանի կադրային քաղաքականության ամենաձախողված ներկայացուցիչն է, բնականաբար՝ ոչ: Բավական է աչքի տակով անցկացնել նոր կառավարության կազմը, և Հայկոների պակաս չի զգացվի: Կան նաեւ մարդիկ, որոնք Հայկ Մարությանին մայրաքաղաքի ղեկավար պատկերացնում են՝ վկայակոչելով վերջինիս լավ մարդու հատկանիշները: Ու հենց այստեղ էլ ի հայտ է գալիս վարչական գործառույթների նկատմամբ հեղափոխական ուժերի պատկերացումների անլրջությունը: Ի վերջո, Երեւանի քաղաքապետի պաշտոնը ենթադրում է տնտեսության կառավարում, իսկ հիմա, երբ Փաշինյանն ինքն է բարձրաձայնում, թե շոկային ժառանգություն է նախորդներից ստացել, ոչ թե լավ ու բարի, ծիծաղաշարժ դերասաններ են հարկավոր, այլ հմուտ կառավարիչներ: Մմանավանդ որ անգամ դերասանի կարգավիճակում Հայկոն միայն ցածրաճաշակ պրոդուկտ է մատուցել ու դժվար թե այդ կալիբրի դերասանը բարձրակարգ կառավարիչ լինի: Այս ընտրությունն ինքնին ցույց է տալիս, որ Փաշինյանի թիմում կադրային սովն այն մակարդակի է, որ առաջիկայում գուցե մի երգչի էլ իր <<դուխի>> ու թավշյա հեղափոխության օրերին իր հետ քայլելու համար էլ պաշտպանության նախարար նշանակի: Ընդգծենք, որ Հայկոյի թեկնածության նկատմամբ է եղել անձամբ Նիկոլ Փաշինյանի համակրանքը, ով, ըստ տեղեկությունների, ուղղորդել է վարչության անդամներին, որպեսզի հենց նրան ընտրեն: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի օրինակով որդեգրել է մեկ դերասանի թատրոնի սկզբունքը: Ինչը ենթադրում է, որ այսպես ասած՝ հատակի փայտ էլ լինի, միեւնույն է իրենց թեկնածուին անցկացնելու են: Էյֆորիայի մեջ գտնվող հանրությունը աչք է փակում ցանկացած նշանակման վրա, սա նույնպես բացառություն չի լինելու: ՀՀԿ-ի իշխանությունից զզված մարդկանց տեսարաններով սնող նոր իշխանության համար Հայկոներին քաղաքապետ դարձնելը խաղ ու պար է: Հիշողությունը կորցրած ամբոխն էլ ծանրութեթեւ չի անի, թե ում ինչու հեռացրեց իշխանությունից եւ ինչ է ուզում ինքը նոր Հայաստանում: Արդյոք այնպիսի քաղաքապետ, որը պետք է այդ պաշտոնը ստանձնի միայն այն բանի համար, որ Փաշինյանի ընկերն է ու համաժողովրդական շարժման աջակիցը, թե կառավարչական հմտություններ ունեցող պրոֆեսիոնալ: Այսպես շարունակվելու դեպքում շատ շուտով հեղափոխություն իրականացրած քաղաքացինեը Կարգին Հայկոյի հանրահայտ արտահայտությամբ կխոսեն նոր իշխանությունների մասին. «Արա, բայց ես ոնց եմ զզվում ձեզնից»: Անի Սահակյան

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am