Քաղաքական դաշտում առկա է լուրջ վակուում

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարբեր քաղաքական խմբեր և գործիչներ փորձում են հարմարվել նոր քաղաքական իրավիճակին: Փորձում են ինչ–որ ձևաչափեր գտնել, որ կարողանան առանց ՔՊ–ի անդամ դառնալու և վերջինիս հետ դաշինք կազմելու մասնակցել քաղաքական գործընթացներին, և ձեռք բերել իշխանական լծակներ: «Փաստ»–ի հետ զրույցում վերլուծելով ներքաղաքական իրավիճակը, անդրադառնալով նոր կուսակցությունների ստեղծմանը` նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը: «Հասկանալի է, որ սա այն քաղաքական խմբերին է վերաբերում, որոնք տարբեր հարցերի վերաբերյալ ՔՊ–ից տարբերվող մոտեցումներ ունեն: Բայց, միևնույն ժամանակ, այս գործընթացը չի կարելի որպես միատարր գործընթաց դիտարկել: Այսինքն` այստեղ մի կողմից կան քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք չեն ընդունում թավշյա հեղափոխությունը կամ փորձում են հակահեղափոխական օրակարգով մտնել քաղաքական դաշտ: Մյուս կողմից էլ այն խմբերն ու գործիչներն են, որոնք դրական են վերաբերվում թավշյա հեղափոխությանը, սակայն որոշակի հարցերում տարբերվող դիրքորոշում ունեն ՔՊ–ից: Այլընտրանքներ առաջարկելով` նրանք ցանկանում են դեր ունենալ քաղաքական որոշումների կայացման հարցում: Նաև փորձելու են շահել այն քաղաքացիների վստահությունը, որոնք ընդունում են թավշյա հեղափոխությունը, սակայն որոշակի հարցերում քննադատողական դիրքորոշում ունեն ՔՊ–ի նկատմամբ»,– ասաց քաղաքագետը: Այդուհանդերձ, Էդգար Վարդանյանը չի բացառում, որ նորաստեղծ ուժերից առնվազն մեկը կարող է մանդատներ վերցնել, բայց չի կարծում, թե նորաստեղծ ուժերը երկար կյանք կունենան. «Ստեղծված ուժերի զգալի հատվածը շատ կարճ կյանք կունենա: Նոր ուժերի զգալի մասը, հավանաբար, չի հաղթահարի ընտրությունների անցողիկ շեմը: Պետք է հաշվի առնել, որ կա որոշակի վակուում»: Քաղաքագետի խոսքով` ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքական ուժերը փորձելու են հասկանալ, թե իրենք ի՞նչ խնդիրներ ունեն էլեկտորատի հետ աշխատանքներ տանելու առումով: «Փորձելու են հասկանալ, թե որո՞նք են իրենց գլխավոր հակառակորդները, որոնք` դաշնակիցներն այդ արշավի ժամանակ: Մեծ հաշվով` արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ավագանու ընտրությունները գլխավոր փորձը կլինեն: Ուժերը մեծ օգուտներ կքաղեն ավագանու ընտրություններից: Այսինքն` շատ ավելի պատրաստված կլինեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ավելի գրագետ քարոզարշավ կվարեն: Ավագանու ընտրությունները կարևոր են նաև ընտրողների համար: Իրենց համար կհստակեցնեն, թե ումից ինչ կարող են ակնկալել խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Բացի այդ, ավագանու ընտրությունները ցույց կտան ՔՊ–ի վարկանիշը: Թեև Երևանը էլեկտորալ վարքով տարբերվում է տարբեր մարզերից, բայց հաշվի առնելով հանրապետական միջին ցուցանիշները, կարող ենք ասել, որ մեծ շեղում չի լինում»,–ընդգծեց նա: Էդգար Վարդանյանը համաձայն չէ այն տեսակետների հետ, որ այսօր Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա: «Ես ճգնաժամ չեմ տեսնում: Քաղաքական ինստիտուտները գործում են: Ու թեև խորհրդարանը չի արտացոլում իրական տրամադրությունները, կառավարությունը ժամանակավոր է, բայց երկիրը կառավարելու հարցում քաղաքական տարբեր ուժերի հետ համաձայնություն ստանալու առումով որևէ լուրջ խնդիր չկա: Իսկ քանի որ այդ խնդիրը չկա, չկա նաև քաղաքական ճգնաժամ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը մեծամասնության վստահությունն է վայելում և արդյունավետ է գործում. այն օրակարգի կետերը, որի շուրջ իրենք անցումային իշխանություն լինելու հայտ էին ներկայացրել, իրականացվում են: Ընտրական օրենսգիրքն է բարեփոխվում, մյուս կողմից էլ` լուրջ պայքար կա նախկին համակարգից եկած կոռուպցիոն դրսևորումների, հավասար իրավական դաշտ ստեղծելու, մենաշնորհները վերացնելու ուղղությամբ: Արդյունավետության տեսակետից խնդիր չեմ տեսնում, այլ բան է, որ որոշ ժամանակ ի հայտ են գալու նոր մարտահրավերներ: Այդ ժամանակ այդ մարտահրավերներին համապատասխան քաղաքականություն պետք է վարել: Դա պահանջելու է նոր ծրագրեր` կապված տարբեր ոլորտների հետ: Պահանջելու է նաև որոշակի գաղափարախոսական շեշտադրումներ, որովհետև տնտեսական զարգացման ծրագիրը պետք է հիմնված լինի հստակ կոնցեպցիայի վրա, ինչը պետք է մշակվի»,–եզրափակեց քաղաքագետը: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am