Կարևորը ոչ թե «ինչն» է, այլ «ինչպես»-ը

«Փաստ» օրաթերթը գրում է. Ամենամոտ ապագայում կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նախընտրական քարոզարշավների անբաժանելի բաղադրիչն ընտրություններին մասնակցող ուժերի ներկայացրած ծրագրերն են: Թե ինչքանով են այդ ծրագրերը իրատեսական, կառուցողական և պարզապես հաճելի, դժվար է ասել, սակայն հաշվի առնելով մեր գրեթե բոլոր ընտրությունների փորձը, որպես կանոն, քաղաքական ուժերի կողմից ներկայացված ծրագրերը մշտապես լինում են չափազանց գրավիչ: Ծրագրերում ներկայացվում են այդ ուժերի անելիքները, ավելի ճիշտ` այն ամենը, ինչ պետք է անել լավ երկիր, լավ քաղաք, լավ միջավայր, հպարտանալու գյուղ, գրավիչ զբոսավայր ունենալու համար: Այս նախադասության մեջ երևի թե չնկատվեց էլ, որ առանձնահատուկ դերակատարություն ունի հենց «պետք է անել» արտահայտությունը: Իրականության մեջ, մենք գրեթե չենք տեսել վատ նախընտրական ծրագիր, ավելին` չենք տեսել վատ կառավարական ծրագիր, ընդհանրապես ծրագրերը միշտ էլ լավն են, որովհետև չափազանց հեշտ է գրել, թե ինչ պետք է անել: Կան ոլորտներ, որտեղ նույնիսկ մասնագիտական փորձ ու կարողություններ պետք էլ չեն, որպեսզի պարզ լինի, թե ինչն այնպես չէ և ինչը պետք է փոխել: Այս բոլոր ծրագրերի առանցքային խնդիրը ոչ թե ինչ անելն է, այլ ինչպես անելը: Ի վերջո, երբ խոսքը Երևանի ավագանու ընտրություններում ծրագրային քարոզարշավի մասին է, յուրաքանչյուրս ամենառաջինը ուզում ենք լսել, թե այս կամ այն բարեփոխումը ինչպե՞ս պետք է անել, ի՞նչ միջոցներով, ի՞նչ մեխանիզմներով, վերջապես ի՞նչ ֆինանսներով ու ռեսուրսներով: Քաղաքացուն, մեծ հաշվով, ոչինչ չի տալիս այս կամ այն քաղաքական ուժի ծրագրում շարադրված «պետք է»–ով սկսվող շարադրանքները անելիքների մասին, որովհետև քաղաքում ապրող յուրաքանչյուր ոք ամեն օր իր մաշկի վրա է զգում, որ Երևանը թաղված է նեխած աղբի գարշահոտի մեջ, որ բազմաթիվ շենքերի վերելակներ ֆիզիկապես ու բարոյապես այնքան են մաշվել ու հնացել, որ հակացուցված են մարդկանց կյանքին ու առողջությանը, որ երևանյան կոմունիկացիաները, տրանսպորտը ոչ թե բարեկարգ չեն կամ վատ վիճակում են, այլ պարզապես խայտառակություն են: Այս ամենը յուրաքանչյուրը գիտի և նաև գիտի, որ դա պետք է փոխել: Բայց ի՞նչպես փոխել, հենց սա է հարցերի հարցը: Սա թերևս կարևորագույնն է, որպեսզի առաջիկայում հրապարակվելիք նախընտրական ծրագրերի առանցքում լինի հենց այս հարցադրումը: Միաժամանակ ցանկալի կլինի, որ բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում հստակ լինի վերաբերմունքը նախորդ քաղաքապետի օրոք առկա իրողությունների նկատմամբ` օրինակ փողոցային առևտրի անհամեմատ փոքր ծավալների, որն այսօր ամենաթողության տպավորություն է ստեղծում: Երբ նույնիսկ Հանրապետության հրապարակում կարող ես հանդիպել հազար ու մի «մանրուք» վաճառողների, ինչը նախկինում այս մասշտաբները չուներ: Ոչ պակաս հետաքրքիր է, թե ինչ վերաբերմունք են ունենալու ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Երևանի կոմունիկացիոն ցանցի արմատական փոփոխությունների նկատմամբ, որոնք նախաձեռնվել էին հեղափոխությունից դեռ շատ առաջ, կատարվել ուսումնասիրություններ և առկա էին բավական ձևակերպված առաջարկներ, մի խոսքով, ցանկալի կլինի, որպեսզի առաջիկա ծրագրերը պարզապես մի փոքր տարբերվեն նախորդներից և անդրադառնան շատ ավելի պրակտիկ խնդիրների ու դրանց լուծումների մեխանիզմներին, թե չէ գեղեցիկ ձևակերպումներ ու գրավիչ առաջարկներ բոլորս էլ կարող ենք անել: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am