Հավաստագրման համակարգ կգործի

«Փաստ» օրաթերթը գրում է. Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչությունը, սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան և սոցիալական աշխատանքով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ մշակել են մի նախագիծ, որը հնարավորություն կընձեռի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Նախագիծն արդեն իսկ դրվել է շրջանառության, որը նախատեսում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, կձևավորվի մասնագիտական հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Նախատեսվում է ներդնել հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Օրենքի գործողությունը տարածվում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սոցիալական աշխատանքի մասնագետների վրա: Սոցիալական աշխատանքը սոցիալական արդարության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված մասնագիտական գործունեություն է՝ ուղղված անձի, ընտանիքի, խմբերի կենսական պահանջմունքների բավարարմանը՝ ուժեղացնելով նրանց գործառնական կարողությունները, եթե անձը, ընտանիքը, խումբը օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված չի կարողանում ինքուրույնաբար լուծել դրանք: Հայաստանում սոցիալական աշխատանքով զբաղվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր օղակներ՝ սոցիալական աջակցության տարածքային մարմինները, կրթական և բժշկական տարբեր հաստատություններ, ինչպես նաև հանրապետությունում ներդրված պրոբացիոն ծառայությունը, որոնք ունեն սոցիալական աշխատողներ, բազմաթիվ հասարակական և (կամ) բարեգործական կազմակերպությունները ևս իրականացնում են սոցիալական աշխատանքին բնորոշ գործառույթներ: Նշված կառույցները համագործակցում են տարբեր դոնոր կազմակերպությունների հետ, որոնց աջակցությամբ սոցիալապես անապահով և (կամ) խոցելի աձանց, խմբերի հետ աշխատանքում կիրառվում են ոչ նույնական մոտեցումներ, որոնք երբեմն կարող են հակասել իրար կամ չբխել կառավարության որդեգրած՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքից: Սոցիալական աշխատողն այն հազվագյուտ մասնագետներից է, որին վերապահված է կատարել տնային այցելություն, իմանալ, ճանաչել շահառուի խիստ անձնական տվյալներ (պահպանելով դրա գաղտնիությունը), համատեղ աշխատանքի միջոցով իր շահառուին ուղղորդել կյանքում, տրամադրել խորհրդատվություն՝ ամենաբազմազան խնդիրների, դրանց լուծմանն ուղղված որոշումներ ընդունելու նպատակով, որոնք հնարավոր է լինեն ճակատագրական տվյալ անձի համար: Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը հնարավոր է շահառուի համար առաջացնի անդառնալի, անցանկալի փոփոխություններ: Արդյո՞ք սոցիալական աշխատողի մոտեցումը եղել է պոֆեսիոնալ, այն համապատասխանել է սոցիալական աշխատանքի ստանդարտներին, հարցերի պատասխանը հնարավոր կլինի տալ միայն բարձր որակավորում, անհրաժեշտ աշխատանքային փորձ ունեցող մասնագետների խմբի կողմից, որը կդիտարկվի վերջնական գնահատական՝ համապատասխան վճիռ կայացնելու համար՝ լինի գործատուի, թե դատարանի կամ այլ ատյանի կողմից: Հայաստանում առայժմ հաստատված չեն սոցիալական աշխատանքի ստանդարտները, գոյություն չունի սոցիալական աշխատանքի մասնագետների տվյալների մասին մեկ միասնական հարթակ, որը հնարավորություն կտա գտնել համապատասխան մասնագետներին: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատանքի ստանդարտներ, սոցիալական աշխատողների մասնագիտական վարքագծի միասնական պահանջներ, ինչպես նաև` պրոֆեսիոնալ անձնակազմ: Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 203 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am