Հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր հորիզոն կբացի Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում․ Սելինա Դողան

Շատ ուրախ ենք և շնորհակալ՝ լսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Թուրքիայի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, իրավաբան Սելինա Դողանը: «Հայտնի է, որ Թուրքիան ունի բազմաթիվ խնդիրներ միջազգային հանրության հետ, այդ թվում Միացյալ Նահանգների հետ: Խորհրդարանն այլևս չի գործում, բոլոր ժողովրդավարական ինստիտուտները չեն գործում, չունեն ազդեցություն երկրի քաղաքական գործընթացներում: Ամեն ինչ հիմա կախված է նախագահից: Մենք չենք տեսնում միտում, որ պատրաստ են զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասաց նա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Al Jazira» հեռուստաընկերությանը տված հարցազրույցը մեծ ուշադրության է արժանացել թուրքական մամուլում: Վարչապետը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Թուրքական ԶԼՄ-ների մի մասը Փաշինյանի հայտարարությունը «պատմական» է որակել: Այս շեշտադրումն արտացոլվել է հրապարակումների վերնագրերում` «Հայաստանից անակնկալ հայտարարություն Թուրքիայի մասին», «Կարևոր ուղերձ Թուրքիային․․․Պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել», «Հայաստանի վարչապետ Փաշինյանից պատմական կոչ Թուրքիային»։ Թեմային անդրադարձել են գրեթե բոլոր խոշոր լրատվական կայքերը՝ «NTV.com.tr», «Posta», «Sabah», «Milliyet», «CNNturk», «Ensonhaber», «Güneş», «Vatan», «Ahaber», «Haber3», «Cumhuriyet», «Habertürk», «Haberler», «Sondakika», «Türkiye gazetesi», «Marmara gazetesi», «Haber7» «Demokrathaber», «Diken»: Լրատվամիջոցները նույնաբովանդակ հրապարակումներում մեջբերել են ՀՀ վարչապետի խոսքերը, որ սահմանը փակվել է Թուրքիայի կողմից, հայկական կողմից այն բաց է, և Թուրքիան է, որ սահմանը բացելու որոշում պետք է կայացնի։ Սելինա Դողանը հույս հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը քաղաքական ազդեցություն կունենա: «Թուրքիայի ժողովրդավար հասարակությունը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Արդեն կան մի շարք մշակութային ծրագրեր՝ դրան ուղղված: Հույս ունեմ, որ այն կշարունակվի առողջ ճանապարհով: Բայց մենք երկար ժամանակ է՝ կոնկրետ քայլեր չենք տեսնում այդ ուղղությամբ։ Ինձ համար տխուր է այդ մասին ասելը, բայց պետք է նկատել, որ հայ համայնքի մեծ մասը, որը կարևոր է այս գործընթացում, լքում է Թուրքիան: Նրանք փնտրում են այլ երկրներ ապրելու համար»,- ասաց նա: Նրա խոսքով՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարևոր է և՛ Թուրքիայի հայերի, և՛ թուրքերի, և՛ թե հայերի համար: «Դա իսկապես կարևոր է տարածաշրջանի խաղաղության և նաև երկրների տնտեսության զարգացման համար»,- ասաց նա: Իսկ թե ինչու թուրքական լրատվամիջոցները մեծ ուշադրություն դարձրին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, դիտարկմանը, թե թուրքական մամուլում միշտ չէ, որ Հայաստանի հետ հարաբերություններն են քննարկվում, Սելինա Դողանը պատասխանեց․«Պատճառն այն է, որ Թուրքիան շատ վատ դրության մեջ է միջազգային հարթությունում: Նրանք փորձեցին առավելություն ցույց տալ՝ հրապարակելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե իբր հաղթող են, Հայաստանն է եկել նրանց մոտ»: Անդրադառնալով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ Սելինա Դողանը հայտնեց իր կարծիքը՝ լավ աշխատանք է տանում: «Իր կաբինետում ներգրավել է երիտասարդ գործիչների: Նա, կարծես, վճռորոշ է: Ինձ միայն մտահոգում է այն, որ բավարար թվով կանանց չի ներգրավել իր կաբինետում: Ես հույս ունեմ, որ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Նա փորձում է տնտեսությունը զարգացնել: Չեմ կարող ասել՝ իրեն դա կհաջողվի, թե ոչ, բայց նա մեծ հույս է տալիս»,- ասաց նա: Նա նշեց, որ Թուրքիայում հայ համայնքը բավականին հուզված էր Հայաստանում տեղի ունեցած զարգացումներով: «Մենք հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր հորիզոն կբացի երկու երկրների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերություններում»,- ասաց նա

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am