Ստամբուլի պայթյունի հետևում կարող են կանգնած լինել քրդերը
Reuters գործակալությունը հայտնում է,որ Ստամբուլի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևում կարող է կանգնած լինել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, հայտնել է թուրքական իշխանությունների ներկայացուցիչը: «Նախնական հետաքննությունը ցույց է տալիս, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը կամ նրա աջակիցներն են իրականացրել Ստամբուլի պայթյունը»,- ասված է Reuters գործակալության հաղորդագրությունում՝: DoganNews Agency գործակալության տվյալներով՝ վիրավորներից երեքը ծանր վիճակում են:
