Մոսկվայի առաքելությունն ու մեր կասկածները՝ արցախյան հարցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այս օրերին Բաքվում էր, նա «Սպուտնիկ» գործակալության ադրբեջանական ծառայությանը հարցազրույց է տվել: Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումները՝ նպաստելով երկու երկրների միջև փոխհարգալից երկխոսության զարգացմանը, Մարիա Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան իրեն դրսևորել է որպես պատասխանատու միջնորդ և բազմիցս գործով ապացուցել իր կառուցողական միջնորդական դերը: «Այդպես կլինի նաև հետագայում»: Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, ըստ որի՝ Ռուսաստանն ունի բոլոր լծակները, որպեսզի թույլ չտա պատերազմ Լեռնային Ղարաբաղում: «Մոսկվան ղարաբաղյան հակամարտության հարցում ունի հստակ դիրքորոշում, որը շարունակական է», ասել է Զախարովան՝ նկատելով, թե պետք չի որևէ մեկին մեջբերել այդ առումով: «Բոլոր ջանքերը կենտրոնացած են միջնորդական դերի վրա, որի վերջնական նպատակն է երկու կողմի համար էլ ընդունելի պայմանավորվածությունների ձեռքբերումը: Ե՛վ Բաքուն, և՛ Երևանը գիտեն, որ Մոսկվան այդ առումով վստահելի գործընկեր է: Կողմերը վստահություն ունեն Մոսկվայի ու նրա դերի հանդեպ», հավելել է Զախարովան: Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովը օրերս Մոսկվայում էր՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով։ Զ.Հասանովը մասնակցեց «Բանակային միջազգային խաղեր–2018» մրցումների բացման պաշտոնական արարողությանը։ Ռուսաստանի վստահության հարցն, իրականում, կարևոր թեմա է: Բանն այն է, որ Ադրբեջանն իսկապես, ամեն ինչ անում է, որպեսզի արժանանա Պուտինի լիակատար վստահությանը, և ձգտում են, որպեսզի այդ վստահությունն անդրադառնա՝ Մոսկվայի՝ Ղարաբաղի հարցում դիրքորոշման վրա: Անկարան ու Բաքուն չեն էլ թաքցնում, որ ԼՂ հարցում հենց Մոսկվային համարում են գլխավոր դերակատար ու խաղացող, եթե չասենք՝ «որոշում կայացնող»: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ նրբերանգներն այլ են՝ «թավշյա հեղափոխության» արդյունքում: Վերջերս Նիկոլ Փաշինյանի հրավիրած մամլո ասուլիսում Ռուսաստանի վերաբերյալ նրա արած հայտնի մեկնաբանությունը, թե նա չի հավատում, որ Ռուսաստանը թույլ կտա ղարաբաղյան պատերազմի բռնկում, ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ անվստահության մասին ունեցած կասկածի հրապարակայնացում: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո Ռուսաստանի «դաբրոն» ռազմական գործողությունների վերսկսման, կամ այդ հնարավոր բռնկումը սաստելու առումով՝ հենց վկայում է այն մասին, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը, պաշտոնական Երևանն ունի կասկածներ, եթե չասենք՝ չի բացառում Մոսկվայի հնարավոր «մասնակցությունը» Արցախում ռազմական գործողությունների բռնկման հարցում: Թամար Բագրատունի

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am