Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային գործակալությունների աշխատակիցների և պաշտոնատար անձանց տարաբնույթ չարաշահումների վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում:
Հուլիսի 25-ից 27-ը վարչության աշխատակիցները համագործակցեցին մայրաքաղաքի և հանրապետության ութ մարզերի տարածքային ստորաբաժանումների հետ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվեց տարածքային գործակալությունների 87 աշխատակիցների և պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն բնույթի 166 հանցագործություն:
Մասնավորապես,175 քաղաքացու նպաստառուների ցուցակներում ընդգրկելու համար գործակալությունների տեսուչներն ու ղեկավարերը որպես ապօրինի վարձատրություն, այլ կերպ ասած՝ կաշառք‚ պահանջել ու ստացել են ընդհանուր առմամբ՝ 34 միլիոն 777 հազար դրամ:
Բացի այս‚ բացահայտվել են գործակալությունների աշխատակիցների կողմից փաստաթղթերը կեղծելու եղանակով ցուցակներում ընդգրկված քաղաքացիների անվամբ ձևակերպված ընդհանուր ավելի քան ութ միլիոն դրամ յուրացնելու կամ վատնելու դեպքեր: Բոլոր դեպքերով նախապատրաստվում են նյութեր, իսկ մի մասով արդեն հարուցված քրեական գործերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար: Միջոցառումները շարունակվում են:
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը