Վարդան Բոստանջյանը մանդատը վայր դնելու դիմումը պաշտոնապես ներկայացրեց
Աժ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հրաժարականի դիմումի մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարության մեջ:
