Այսօր մենք շարունակում են հեղափոխությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Ֆրանսիայի միջազգային ռադիոկայանին (RFI): Փաշինյանի խոսքով Հայաստանում շարունակվում է հեղափոխությունը: Ի պատասխան լրագրողի հարցին, թե նախկինում լինելով լրագրող, ընդդիմադիր գործիչ ու ակտիվիստ, ինչպես է վարչապետն իրեն զգում պետական պաշտոնյայի դերում թավշյա հեղափոխությունից հետո, նա ասել է. «Ընդհանրապես հեղափոխությունները հիմնված են ընտրության վրա՝ կանգնել ինչ-որ պահի՞, թե՞ շարունակել այն: Հայաստանի դեպքում մարդիկ էին, որ որոշեցին, թե ես ինչ պիտի անեմ: Ես հասկացա, որ եթե փորձեմ միայնակ որոշել իմ ապագա քայլերը, մարդկանց հուսախաբ անելու վտանգի տակ կհայտնվեմ: Այսօր մենք շարունակում են հեղափոխությունը: Մենք բարձրացրել ենք խնդիրներ և մենք այստեղ ենք՝ դրանք լուծելու համար»: Անդրադառնալով արդարադատության համակարգում կոռուպցիան վերացնելուն՝ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ կաշառք վերցնող դատավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ չկոռումպացվածները՝ կաշխատեն ազատ ու անկախ: Նա նկատել է, որ վերջին տարիներին հարյուր հազարավոր գումարներ են ուղղվել արդարադատության համակարգի բարեփոխմանը: Կատարված աշխատանքներն այդ գումարները տրամադրած կառույցները որակել են որպես շատ արդյունավետ: Սակայն իրենք հասկանում են, որ համակարգում դեռևս կան չլուծված հարցեր: Լրագրողը նկատել է, որ նոր կառավարությունում կանանց ներգրավվածության իմաստով ոչինչ չի փոխվել՝ 17 նախարարից միայն 2-ն են կին, ինչին ի պատասխան՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Այս օրերին ես չորս կին փոխնախարար եմ նշանակել: Նախկինում թավշյա հեղափոխություն տեղի չի ունեցել երկու հիմնական ուժերի՝ կանանց ու երիտասարդության պասիվության պատճառով: Այս քաղաքական գործընթացներում կանանց մասնակցությունն աննախադեպ էր: Ես համոզված եմ, որ գալիք տարիներին կանանց դերն ավելի կարևոր կլինի քաղաքական գործընթացներում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով հայրենադարձությանը՝ վարչապետը նկատել է, որ աշխարհասփյուռ հայերի ներուժը կարող է օգտակար լինել ոչ միայն տնտեսական ու մշակութային ոլորտներում, այլև հանրային կառավարման համակարգում: Բայց կան օրենսդրական սահմանափակումներ, օրինակ, այն, որ անձը կարող է նախարար դառնալ միայն այն դեպքում, եթե նա ՀՀ քաղաքացի է և Հայաստանում է ապրել վերջին չորս տարին: Ինչն, ըստ Նիկոլ Փաշինյանի, արդյունավետ կարգավորում չէ՝ հաշվի առնելով աշխարհում հայերի սփռվածության փաստը։ «Նրանց ներգրավվածության բարձրացումը կարող է լինել մեծ հայրենադարձության քայլերից մեկը»,- հավելել է նա: Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր մոտեցումները, որ Հայաստանում իշխանափոխությունը չի կրում միջազգային համատեքստ, և Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորները շարունակում են մնալ նույնը: «Մեր նպատակը ազգային շահերը, երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելն է: Մեր արտաքին քաղաքականությունը ոչ պրոարևմտյան, ոչ պրոռուսական, ոչ էլ այլ բան է: Մենք պրոհայկական ենք»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ էլ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց դա չի նշանակում, թե բանակցային գործընթացում պետք է հանդես գա վերջինիս փոխարեն: Այդ իսկ պատճառով կարևոր է, որ Արցախը լինի բանակցային գործընթացի լիակատար մասնակից: «Ես կարծում եմ, որ խնդրի կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ այնքան կախարդական բանաձևի բացակայությունն է, որքան բանակցային գործընթացից կողմերից մեկի բացակայությունը: Եթե Բաքուն իսկապես ուզում է, որ հակամարտությունը կարգավորվի, պետք է հետաքրքրված լինի, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղան»:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am