Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Նիկոլի փառահեղ վրեժը

Հայ ազգային կոնգրեսի անդամներն ու համակիրները՝ փոխնախագահ Արամ Մանուկյանից սկսած, վերջացրած Երջանիկ Աբգարյանով, «պատմական պահ» են որակել Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու և նրան կալանավորելու որոշումը: Արամ Մանուկյանը մասնավորապես ասել է, որ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը նշանակում է, որ նա խլել է ուրիշի իշխանությունը: Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրել ու կալանավորել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Սակայն եթե այս ամենը քաղաքական վենդետա, կամ անձնական վրեժխնդրություն չէ երկրորդ նախագահի նկատմամբ, ապա նույն հոդվածով պետք է կալանավորվեն Հայաստանի մյուս երկու նախագահները եւս: Հայաստանում Սահմանադրական կարգը առաջին անգամ տապալվեց հենց Սահմանադրության ընդունման տարում՝ 1995 թ. խորհրդարանի եւ 1996 թ. նախագահի ընտրություններում, երբ սկիզբ դրվեց իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմների ոչնչացմանը: Այս օրերին կրկին հիշում են Վազգեն Սարգսյանի այն հայտարարությունը, որ եթե ընդդիմությունը հարյուր տոկոս ձայն էլ ստանար, իրենք իշխանությունը չէին հանձնելու: Այն ժամանակ ընդդիմադիրները բանտարկվեցին ու խոշտանգվեցին, ներքաղաքական գործընթացներում օգտագործվում էին երկրապահները, որոնք այն ժամանակ նաեւ ծառայության մեջ էին զինված ուժերում: Մտցվեց արտակարգ դրություն եւ հենց այս իրադարձություններով Հայաստանում հիմք դրվեց ընտրակեղծիքին: Սրան գումարած՝ 1990-ից մինչեւ 1998-ը՝ մինչ օրս չբացահայտված հարյուրավոր քաղաքական եւ ոչ քաղաքական սպանություններ՝ Վանո Սիրադեղյանի անմիջական վերահսկողության ներքո իրականացված, նույն թվականներին երկրից արտագաղթված ավելի քան 700.000 մարդ, հիմնականում մտավորականություն: Պատերազմի եւ ժողովրդի արյունի վրա միլիարդներ գողանալն ու հարստություն դիզելը, վագոններով մազութի անհետացումն ու այլ թալան, որի մասին բարձրաձայնում էին այդ ժամանակվա ընդդիմադիրները: Այս ամենի ավելի կատաելագործված իրողության համար էլ պետք է սկսել նախեւառաջ երրորդ նախագահից՝ Սերժ Սարգսյանից, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում բացահայտեց, որ ինքը ամեն րոպե, ամեն պահի շոկի է ենթարկվում կոռուպցիոն բացահայտումների փաստից, այնպիսի բաներ են տեղի ունենում, որ ինքը երբեմն թույլ չի տալիս իրեն զեկուցել, քանի որ չի դիմանում: Այդ դեպքում ինչու թողած Սերժ Սարգսյանին, սկսել Ռոբերտ Քոչարյանից: Հարցի պատասխանը մի քանի ենթադրությամբ է լուծվում: Կամ Նիկոլ Փաշինյանը անձնական վրեժխնդրությունն է լուծում Քոչարյանի նկատմամբ Մարտի –ի եւ իր անձնական զրկանքների համար, կամ էլ առաջին նախագահի քաղաքական պլանն է գործի գցված ու վերջինս իր վրեժն է լուծում երկրորդ նախագահից: Արցախի տարածքների հանձնման վերաբերյալ իր հայտնի տեսակետը առաջին նախագահը չիրագործեց Վազգեն Սարգսյանի ու Քոչարյանի պատճառով, վերջինիս նախագահությամբ ու Տեր-Պետրոսյանի հրաժարականով կանխվեց այդ ազգադավ գործընթացը, որը մտադիր էր կյանքի կոչել հիմնադիր նախագահը: Հիմա, գուցե փորձում է իրականացնել տապալված ծրագիրը եւ այդ ճանապարին վերացնում է խանգարող հանգամանքը՝ ի դեմս Քոչարյանի, ով այն եզակի գործիչներից է, որը մի միլիմետր չշեղվեց Արցախի հարցում անզիջուն իր կեցվածքից: Անի Սահակյան

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am