Բերիան որոնվում է, Ստանլինը հայտնի է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ տեղի ունեցածն անձնական հաշվեհարդար է: Այս կարծիքին է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Սողոմոնյանը նշում է, թե իր ղեկավարի հանդեպ իրականացվում է քաղաքական և անձնական հաշվեհարդար, իհարկե՝ չմանրամասնելով, թե ո՞ւմ կողմից և ինչի՞ համար. «Մենք չենք քննարկում իրադարձություններ, որոնք 100-200 տարի առաջ են տեղի ունեցել: Մենք լավ հիշում ենք՝ ինչ է տեղի ունեցել: Լեւոն Տեր-Պետրոսյանը ընտրություններում պարտվել է, փորձել է ներքաշել ԵԿՄ-ին քաղաքական պայքարի մեջ: Հարթակից գոռում էին՝ «Ման–վել, Ման–վել», խոսքը Մանվել Գրիգորյանի մասին է, գոռում էին «Գա–գիկ, Գա–գիկ», պոսքը Գագիկ Մելքոնյանի մասին է: Հետո կազմակերպվել են զանգվածային անկարգություններ, որոնք թավշյա, խաղաղ հեղափոխություն չէին, դրանք զանգվածային անկարգություններ էին, որոնց արդյունքում զոհվեց տասը մարդ: Հիմա, որպեսզի արդարացվի այն, ինչ արվել է ընդդիմության կողմից, պատմությունը վերաշարադրում ենք: Ասում ենք, որ Տեր-Պետրոսյանը հաղթել էր, նրա թիմակիցները ոչ թե զանգվածային անկարգություն էին կազմակերպում, «դուբինկաներ» խլում ոստիկաններից ու ուրախանում դրանից, այլ կազմակերպում էին ժողովրդի պայքարը, իսկ գործող նախագահն էլ աբսուրդային պատճառաբանություններով ինքն իրեն տապալել է սահմանադրական կարգը: Հիմա դուք ասեք՝ ով է անձնական հաշվեհարդար տեսնում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, ով է տասը տարի շարունակ կեղծիք տարածել Ռոբերտ Քոչարյանի, այսպես կոչված, մեղավորության մասին»: Վիկտոր Սողոմոնյանը պնդում է, որ սրանք հանրահայտ փաստեր են. «Մեզ մնում է պարզել, թե Բերիան ով է, և ես վստահեցնում եմ, որ մենք Բերիային գտնելու ենք ու այդ Բերիան պատժվելու է, սա Հայաստանի Հանրապետությունն է, այստեղ իրավական բեսպրեդել չի լինելու: Պաշտոնաթող նախագահի նկատմամբ անձնական ու քաղաքական հաշվեհարդար անելը չի անցնելու: Նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պատժվելու են»: Իհարկե, զավեշտալի է, իրավական բեսպրեդելի մասին է բարձրաձայնում մեկը, ում ղեկավարը տասը տարի շարունակ Հայաստանն այդպիսի պայմաններում է պահել: Սակայն դրանով հանդերձ Սողոմոնյանի հայտարարության ուշագրավությունը բացահայտ մեղադրանքների եւ որոշակի ակնարկների դրվագներում է: Այն, որ առաջին նախագահը իր մեղավորությունն է ունեցել մարտյան դեպքերի ու, հատկասպես, տասը զոհերի համատեքսոտում, մարդ ով, ամենաթեժ պահին, երբ համաժողովրդական շարժման մասնակիցները փողոցներում կենաց-մահու պայքար էին տալիս իշխանության դեմ, փակվել էր յուր ապարանքում: Քոչարյանի գրասենյակի ղեկավարը թերեւս հայտարարում էր, որ <<իրավական բեսպրեդելի>>, ասել կուզի՝ մեղավորների կամ մեղսակիցների ամբողջ շղթայում միայն Քոչարյանին պատասխանատվության ենթարկելու դեպքում ձեռքերը ծալած չեն նստելու եւ ցուցմունքներ կտան այլոց հանցագործության դեմ: Հենց այս համատեքստում է երկրորդ նախագահի գրասենյակը զբաղված Բերիայի փնտրտուքով, որովհետեւ Ստալինը հայտնի է՝ ի դեմս Փաշինյանի, ում անունը եւս շրջանառվում է մարտյան իրադարձությունների համատեքստում արդեն տասը տարի: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի բացակայության ժամանակ առաջնորդում էր շարժումը: Այս անուններին գումարենք եւս մեկինը՝ Սերժ Սարգսյանինը՝ հանուն որի իշխանության տասը զոհ պահանջվեց, ամբողջական կդառնա ցանկը, թե ում դեմ է լինելու Քոչարյանի հակագրոհը: Անի Սահակյան

դիտվել է 94 անգամ
Լրահոս
Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան #ՈՒՂԻՂ․ Գյումրին «թքեց» Նիկոլի վրա․․․ ի՞նչն է նրան խանգարմունքի հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում բախվել են «Lexus RX350»-ը, «Toyota RAV4»-ը և «Hyundai Sonata»-ն․ 1 հոգի դիմել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am