«Դավաճանությունը» չի փրկի

Ռոբերտ Քոչարյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանքն ու կալանավորումը ցայտնոտի մեջ է դրել Հայաստանում քաղաքական կյանքը ու թերեւս այդ հանգամանքով է պայմանավորված քաղաքական դաշտի խիստ անադեկվատ արձագանքները եւ ջայլամային պահվածքը երկրորդ նախագահին կալանավորելու վերաբերյալ: Իսկ իրականում ներկայումս խաղացող ուժերի մոտավորապես 90 տոկոսը գրեթե ուղիղ կապով պատասխանատվություն է կրում Քոչարյանի իշխանությանը վերագրվող հանցանքներում: Մինչդեռ հիմա ամեն մեկն իր ձեւով փորձ է անում լվանալ ձեռքերը ու իրեն դուրս դնել մեղադրանքների ծիրից՝ հաշվի չառնելով անգամ, որ խնդիրը ոչ այնքան անձերն են, որքան նախագահի ինստիտուտը, որեւէ մեկը կարո՞ղ է պնդել, որ Հայաստանում ցանկացած մեկի, առավել եւս պետության ղեկավարի դեմ ցանկության դեպքում գործ չի հարուցվի: Եւ ուրեմն, նրանք, ովքեր Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում առանցքային դերակատարներ են եղել, պատասխանատվություն են կրում կատարվածի համար, նվազագույնը բարոյական: Մինչեւ անգամ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, ով այսօր ցնծությամբ ողջունում է Քոչարյանի հետ տեղի ունեցողը, իսկ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից ու Վազգենի սպանությունից հետո ընդունեց Քոչարյանի գործարքը՝ զբաղեցնելով վարչապետի պաշտոնը: Առերեւույթ տպավորություն է ստեղծվում, որ նախորդ տասնամյակի միակ ու առանցքային պատասխանատուն հենց Քոչարյանն է, ով չունի կուսակցական պատկանելություն ու պետք է միայնակ գնա… Բայց նրա պաշտոնավարման ժամկետում է, որ առնվազն երեք ուժ իր զարթոնքին է հասել: Անդրանիկ Մարգարյանի վարչապետությամբ սկսվեց ՀՀԿ-ի վերելքի մեկնարկը , էլ չենք խոսում Սերժ Սարգսյանի հետ Քոչարյանի մտերմությունը ու ՀՀԿ-ին իշխանության բերելը: Ի դեպ, խիստ տարօրինակ է, որ այս օրերին, երբ Քոչարյանը կալանավորվեց, Սարգսյանը բացակայում է Հայաստանից: Փաստն այդ սակայն, արդարացում չէ այն լռության, որը երրորդ նախագահն է ցուցաբերում: Իսկ ՀՀԿ-ն էլ դատապարտող կցկտուր տեքստերը որոշել է Աշոտյանի ու Շարմազանովի շուրթերով հայտնել: ՀՅԴ-ն թերեւս միակն է, որ հստակ ու հոդաբաշխ տեքստ է հղել, հայտնելով, թե Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացնելը կարող է մեկնաբանվել որպես քաղաքական հալածանք, սակայն նա էլ մնացել է այս հայտարարության տակ ու ձայն-ծպտուն չի հանում: Այն պարագայում, երբ այս կուսակցությունը Քոչարյանի ղեկավարության տարիներին հասավ իր հաջողությունների պիկին՝ դառնալով երկրորդ նախագահի քաղաքական հենարանը: Հենց այդ տարիներին թափ հավաքեցին հին ընկերները ու շատերը հասցրեցին դառնալ միլիոնատերեր: Միգեւցե հիմա ճիշտ ժամանակն էր խզել համագործակցությունը նոր իշխանության հետ՝ որպես աջակցություն երկրորդ նախագահի: Դե, իսկ ԲՀԿ-ն, ով կարծես թե անհետացել է քաղաքական ռադարներից...Գուցե ԲՀԿ-ում մի կողմից հրաշալի հասկանում են, որ Քոչարյանի և Մարտի 1-ի առնչությամբ մի քանի դրվագներով հոլովվում է նաև իրենց անունը, մյուս կողմից գուցե կաշկանդված է իշխանություն լինելու ներկայիս կարգավիճակով, երբ ավելի թույլ է, քան նախկին իշխանության ժամանակ ընդդիմադիր կարգավիճակում:Սակայն դժվար է լինելու ժխտել, որ ի սկզբանե այդ կուսակցությունը համարվել է Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ և տևական ժամանակ ուղղորդվել է նրա կողմից: Ոչ ոք չի մոռացել, որ Քոչարյանը տատանվում էր՝ Արտաշես Թումանյանի, Վարդան Օսկանյանի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ, ի վերջո ընտրությունը կանգ առավ վերջինիս վրա ու նա էլ այդ ժամանակում դարձավ թիվ մեկ գործարար: Նրանց հարաբերությունները թեթեւակի խզվեց վերջին տարիներին, երբ Ծառուկյանը ընդունեց առաջին նախագահի հետ համագործակցության առաջարկը, ինչը երկրորդի սրտով չէր, սակայն ամեն ինչ արդեն անցյալում է եւ առնվազն տարօրինակ է նման պահվածը: Գուցե բոլորը ներքուստ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է մինչեւ վերջ, իսկ այդ ճանապարհին նաեւ իրենք են, ուստի պետք է ապահովագրվել այս գլխից, բայց Նիկոլի տեսակին քիչ թե շատ ծանոթ լինելու դեպքում պետք է հասկանալ, որ խույս տալն անհնար է լինելու: Անի Սահակյան

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր» #ՈՒՂԻՂ․ «Պապիկյան Սուրե՛ն, բա էս զինվորի գլուխը ո՞վ կերավ»․ Գառնիկ Դանիելյան (video) Սամվել Կարապետյա՛ն, մի լսեք ձեր խորհրդատուներին․ դուք ավելի ուժեղ եք․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am