Սոչիում զոհված չորս հայերից երկուսը ՀՀ քաղաքացի են
ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը լրագրողներին հայտնեց,որ Ռուսաստանի Ադլեր քաղաքում տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհված չորս հայերից երկուսը Հայաստանի քաղաքացիներ են: «Հրդեհի հետևանքով վնասվածքներ է ստացել մեկ հայ: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Հունաստանում տեղի ունեցած արտակարգ իրադրության ժամանակ փորձակվել է ԱԳՆ զգուշացման համակարգը, այն առավել ակտիվացվելու է »,-ասաց նա:
