Հարսանեկան ավտոշարասյունը վթարի է ենթարկվել. մահացել է 13 մարդ, այդ թվում՝ փեսան/տեսաշար/

Xinhua գործակալությունը տեղեկացնում է ,որ Վիետնամում հարսանեկան ավտոշարասյունը վթարի է ենթարկվել, միջադեպի հետևանքով մահացել է 13 մարդ, այդ թվում՝ փեսացուն:Տրանսպորտային միջոցում գտնվել է 14 մարդ՝ փեսան ու նրա հյուրերը, որոնք միասին ուղևորվում էին հարսի տուն։
Սարսափելի վթարը տեղի է ունեցել Կուանգնամ նահանգում՝ երկրի կենտրոնական հատվածում։ Մեքենան բախվել է բեռնափոխադրող մեքենայի։

