Վաշինգտոնը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ

Թուրք-ամերիկյան հարաբերությունները, որոնք վերջին շրջանում որոշակի բարելավման միտում էին արձանագրել, կրկին սրվել են: Նախագահ Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել, իսկ թուրքական կողմը պատրաստվում է դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը խոստացել է դիմակայել ամերիկյան կողմի ճնշումներին՝ կապված ամերիկացի բողոքական հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու ամերիկյան կողմի պահանջի հետ: Թուրքիայի իշխանությունները վերջինիս մեղադրում են 2016 թվականի հեղաշրջմանն աջակցելու մեջ: Դրա հետ մեկտեղ անցած շաբաթ Բրանսոնը տեղափոխվել է տնային կալանքի տակ երկու տարի թուրքական բանտում անցկացնելուց հետո: Օրերս նախագահ Թրամփը սպառնացել էր, որ ամերիկյան կողմը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե Անկարան ազատ չարձակի Բրանսոնին: Վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները: Թուրքիայի նախագահ Էրդողանն արձագանքել է, որ Անկարան կդիմակայի ամերիկյան պատժամիջոցների սպառնալիքին և որ Վաշինգտոնն ի դեմս Թուրքիայի կարող է զրկվել հավատարիմ գործընկերոջից: Վերլուծաբաններն արձանագրում են, որ Բրանսոնի գործն անմիջական կապ ունի ԱՄՆ-ում բնակվող թուրք վտարանդի հոգևորական Ֆեթուլահ Գյուլենին արտաքսելու Թուքիայի պահանջի հետ: Հիշեցնենք, որ թուրքական կողմը մեղադրում է Գյուլենին 2016 թվականի հեղաշրջումը կազմակերպելու մեջ: Վերջինս հերքում է այս հարցում իր ներգրավվածությունը: Վերլուծաբանների կարծիքով թուրք-ամերիկյան հարաբերությունները վերջին ամիսներին որոշակի բարելավման միտում են ցուցաբերել, որի վկայությունն է Բրանսոնի տեղափոխումը տնային կալանքի տակ: Սակայն, ըստ վերլուծաբանների, պատժամիջոցների սպառնալիքն ու Էրդողանի արձագանքը վկայում են, որ կողմերից մեկի գործողությունների արդյունքում հարաբերությունները կրկին լարվել են:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am