Այնպես չէ, որ դատավորը միայն օրենքին է հետևում, իսկ Փաշինյանն էլ ոչինչ չգիտի դրա մասին. Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին (video)
« Հետխորհրդային երկրներում նախագահներին քաղաքական հետապնդման ենթարկելու օրինակներ եղել են, բայց այդ նախագահները այդպես էլ իրենց հայրենիք չեն վերադարձել ու կանգնել դատարանի առաջ, իսկ Ռոբերտ Քոչարյանը վերադարձավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ Իսկանդարյանի՝ ՀՀ 2-րդ նախագահին կալանավորելը քաղաքական ենթատեքստ ունի. «Պատկերացնել, որ պարոն Փաշինյանը կամ նրա շուրջ եղած մարդիկ ոչինչ չգիտեն դրա մասին, ու դատավորը դա անում է իր սեփական նախաձեռնությամբ, որովհետև նա հետևում է օրենքին, ու այս ամենը որևէ կապ չունի քաղաքական իրականության հետ, դժվար է»: Մանրամասները՝ տեսանյութում.
