Ահազանգ. միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում ստրուկների անհիմն թիվ է ներկայացրել. Գյուլնարա Շահինյան (ՄԱԿ-ի փորձագետ) (video)
«Walk Free Foundation»-ը հաշվետվություն էր ներկայացրել, որ Հայաստանում կա 16 000 ստրուկ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ՄԱԿ-ի ժամանակակից ստրկության ձևերի առաջին զեկուցող (ընտրված Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2008-2016-ին), միջազգային փորձագետ Գյուլնարա Շահինյանը: Ըստ փորձագետի՝ ստրկությունն այսօր շատ հաճախ նույնացնում են շահագործման այլ երևույթների հետ՝ թրաֆիքինգի, հարկադիր աշխատանքի. «Թվում է՝ մենք զարգացել ենք, ապրում ենք ժամանակակից դարում, որ ստրկությունն աբսուրդ է, բայց ստրկությունը կա աշխարհում։ Այն, որ Հայաստանում նշում են, թե կա 16,000 ստրուկ, այդ թիվն աբսուրդ է, ինչի՞ հիման վրա են այդ եզրահանգման եկել»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
