Ադրբեջանում բռնկված խոշոր հրդեհը չի մարվում
Ադրբեջանի բնապահպանության նախարարության հաղորդմամբ՝ դեռևս չի հաջողվում մարել Ալտիագաչի ազգային պարկում բռնկված հրդեհը: Հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են բնապահպանության նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումները, ինչպես նաև ավիացիան: Հրդեհի մարմանը խոչընդոտում են ինչպես լեռնային անհարմար տեղանքը, շոգ և քամոտ եղանակը:
