Ոստիկանության մայոր Արայիկ Ներսիսյանը ազատվել է զբաղերած պաշտոնից

ԱՀ ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հուլիսի 28-ի հրամանով ոստիկանության պետի խորհրդական٫ ոստիկանության մայոր Արմեն Մովսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ներկայացնելով նորանշանակ աշխատակազմի ղեկավարին ոստիկանության պետը համոզմունք հայտնեց٫ որ Արմեն Մովսիսյանի մասնագիտական ունակությունները կնպաստեն ոստիկանության աշխատանքները կանոնակարգելու և գործունեության ընդհանուր արդյունավետությունը բարձրացնելուն։ Նույն օրը٫ ոստիկանության պետը ներկայացրեց նաև ոստիկանության անձնագրային և վիզաների նորանշանակ վարչության պետին։ ԱՀ ոստիկանության կադրերի բաժնի պետ٫ ոստիկանության փոխգնդապետ Արմեն Բաղրյանը հրապարակեց ոստիկանության պետի հրամանը٫ համաձայն որի ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալ٫ ինքը և հատկապես կարևորագույն գործերով քննության բաժնի պետ٫ ոստիկանության մայոր Արայիկ Ներսիսյանը ազատվել է զբաղերած պաշտոնից և նշանակվել անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնին։ Շնորհավորելով Արայիկ Ներսիսյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ոստիկանության պետը համոզմունք հայտնեց٫ որ նրա սկզբունքային և արդարամիտ գործելաոճը կնպաստի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները էլ ավելի պարզեցնելու և մոտագա ապագայում «Մեկ պատուհանի» սկզբունքը ոստիկանության բոլոր ստորաբաժանումների անձնագրային ծառայություններում իրականացնելու հնարավորություն ստեղծելուն։ Ոստիկանությանա պետի հրամաններով կադրային փոփոխություններ են կատարվել նաև ոստիկանության քննչական վարչությունում։ Այսպես٫ ոստիկանության քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ٫ ոստիկանության մայոր Արա Ենգիբարյանը և ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի պետ٫ ոստիկանության մայոր Դավիթ Ավշարյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից և նշանակվել քննչական վարչության պետի տեղակալների պաշտոններում٫ իսկ ոստիկանության քննչական վարչության Ստեփանակերտ քաղաքի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արման Սարուխանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել նույն բաժնի պետի պաշտոնին։ Ոստիկանության պետը ընդունելով նորանշանակ պատասխանատուներին٫ համոզմունք հայտնեց٫ որ նրանց կողմից կարվի առավելագույնը քննիչների մասմնագիտական ունակությունները ավելի բարձրացնելու٫ ծառայողական և կատարողական կարգապահության ուղղությամբ։

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am