Կրակոցները 1995թ. հիմք դրեցին սահմանադրական կարգի․ Վահան Իշխանյան

Հայտնի լրագրող Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

1992թ. սեպտեմբերին Աշատարակ-Ագարակ ճանապարհին գնդակահարեցին Աշտարակի գործկոմի նախագահ, դաշնակցական Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանին:
Այդ կրակոցները 1995թ. հիմք դրեցին սահմանադրական կարգի:
Ինչպե՞ս:
Սովետի փլուզումից և սովետական սահմանադրությունից վեցերորդ հոդվածը` կոմունիստական կուսակցության հեգեմոն դերը հանվելուց հետո Կոմկուսի շրջկոմների, քաղկոմների, կենտկոմների իշխանությունը փլվեց, 0 դարձավ, և ամբողջ իշխանությունը անցավ խորհուրդներին` գյուղխորհուրդ, շրջխորհուրդ, քաղխորհուրդ, Գերագույն խորհուրդ:
Սկսեց աշխատել ընտրական մեխանիզմը, և իշխանությունները` խորհուրդները, սկսեցին ձևավորվել ընտրություններով:
Իսկ երբ ընտրական մեխանիզմը աշխատում է, ապա մի կուսակցություն չի կարող ամբողջ իշխանությունը բուռը հավաքել:
Եվ թեև 1990թ. ՀՀՇ-ն հաղթեց Գերագույն խորհրդի ընտրություններում, իսկ մեկ տարի անց` նաև նախագահական ընտրություններում, սակայն կառավարման համակարգը թույլ չէր տալիս նրան ամբողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում և բոլոր ընտրություններում իր թեկնածուին անցկացնել:
Այսպես, 1992 թ. Աշտարակ քաղաքի գործադիր կոմիտեի նախագահ (քաղաքապետ) ընտրվեց ոչ թե ՀՀՇ-ական թեկնածու, այլ դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը:
ՀՀՇ-ն չէր կարող հանդուրժել, որ հակառակորդ կուսակցությունը հաղթի տեղական ընտրություններում, որ իր հսկողությունից դուրս տարածք գոյություն ունենա երկրում:
Աշտարակը ենթարկեցնելու միայն մի ձև էր մնում` սպանություն. 1998թ. հունվարին, ԼՏՊ֊ի հրաժարականից մի քանի օր առաջ, բացահայտվում է Սուքիասյանի սպանությունը. նրան գնդակահարել էր ՀՀՇ-ի ստեղծած բանդան` Արմեն Տեր-Սահակյանի գլխավորությամբ: Տեր-Սահակյանի խումբը նստում էր հենց Բաղրամյանի վրայի ՀՀՇ-ի գրասենյակում, ուր այժմ Սիրիայի դեսպանտունն է, իսկ հետո Վանո Սիրադեղյանը բանդայի բոլոր անդամներին ընդունում է աշխատանքի Ներքին գործերի նախարարություն: 1999-2001թթ. տևած դատավարության ընթացքում դատարանը հաստատեց խմբի կատարած հինգ սպանությունները` նաև Երկաթգծի տնօրեն Համբարձում Ղանդիլյանի, նրա վարորդ Հակոբ Հունանյանի և նրանց հետ մեքենայում գտնվող գերներալ Ժորա Իսահակյանի, ու նաև 1994-ին դատախազության քննչական բաժնի պետ Վլադիմիր Գրիգորյանի դեմ կատարված մահափորձը: Մեքենան ցանցի էր վերածվել, և Գրիգորյանը հրաշքով էր փրկվել:
Վանո Սիրադեղյանը այս և ևս երկու՝ Կարեն Ռաֆայելյանի և Արթուր Հովհաննիսյանի սպանության գործով է փախել երկրից։ Նա մինչ փախուստը ասաց որ իրեն քավության նոխազ են սարքում։ Իրոք, այդ սպանությունների որոշումները եղել են կոլեգիալ, բայց միայն Վանոյի վրա էր ամբողջ կոտրվում։ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ քիլլեռ Արմեն Տեր-Սահակյանի տանը եղել է կնունքի արարողությանը։ 2008֊ին ԼՏՊ֊ն նախընտրական շրջանում հայտարարելով ինձ ընտրելով ընտրում եք Վանո Սիրադեղյանին, ցանակնում էր մեղմել իր դեմ Վանոյի վրդովմունքը։
1994թ. միտինգի ժամանակ Աշոտ Մանուչարյանը հայտարարեց «Լևոն Տեր-Պետրոսյանը և Վանո Սիրադեղյանը ոչ թե սրիկաներ են այլ մարդասպաններ»։
Այս 7 սպանությունների կազմակերպիչներից ոչ ոք չի նստել։
1995 թ. կեղծիքներով անցկացրին մի սահմանդրություն որով այլևս հնարավոր չէր որևէ ընդդմադիր ուժ իշխանության գար, նախագահի ձեռքին էր ամեն ինչ։ Այդ սահմանդրությամբ նախագահն էր միանձնյա նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը եւ այլն, իսկ իր նշանակած մարզպետն էլ կարող էր հեռացնել ընտրված համայնքապետին:
2005֊ի սահմանդրությունն էլ կեղծիքներով անցավ, սակայն որոշ չափով դեմոկրատականացավ, օրինակ մարզպետը էլ չէր կարող հեռացնել ընտրված համայնքապետին, դրա համար պիտի դիմեր ՍԴ։
Անդրադառնալով Աշտարակի սպանույթուններին, այն Սուքիասյանով չսահմափակվեց, 1993֊ին սպանեցին գինու գործարանի տնօրեն Գրիշա Միկոյանին(նա տեղական ընտրություններում առաջ էր անցել ՀՀՇ֊ի նախագահ Տեր֊Հուսիկին), շրջգործկոմի նախագահի եղբորը՝ Ժորա Գևորգյանին։ Այս սպանությունները չեն բացահայտվել։

դիտվել է 143 անգամ
Լրահոս
Իրանի նախագահը ներողություն է խնդրել հարևան երկրներից հրթիռային հարվածների համար Երևանում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Ամեն ինչ արել են, որ Արտաշատի դեպքը չկրկնվի Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են Մերձավոր Արևելքից ՀՀ վերադարձողներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում Թուրքիան հետևում է Իրանի վրա հարձակումներին․ Էրդողան Երևանը պետք է զգոն լինի, պատրաստ՝ Հարավային Կովկասում զարգացման ամենաբարդ սցենարներին․ Գևորգյան Երբ Փաշինյանը մտել է Յոթ Վերք, հավատացյալների մի մասը դուրս է եկել եկեղեցուց Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Ինչի՞դ է պետք նման ստոր, անիմաստ, խաբեությամբ ձեռք բերված հաղթանակն ու երերուն իշխանությունը․․․ ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Թեհրանի օդանավակայանին Հայաստանի առևտրում Իրանի մասնաբաժինը. թվեր և հիմնական ապրանքատեսակներ․ Sputnik Արմենիա Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Իրանը սպառնում է հարվածել Իրաքի քրդերին Հայաստանը` համաշխարհային ֆինանսական շուկաների մաս. ինչ կտա Ամերիաբանկի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում (տեսանյութ) Ցեղասպանության թանգարանի տնօրենը համարձակվել է Վենսի հետ Արցախից խոսել, նրան որոշել են ազատել պաշտոնից. «Հրապարակ» Իրանի թուլացումը Հայաստանի համար կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ․ գնդապետ Մախսուդյան Ձորաղբյուրում ճակատ ճակատի բախվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներ Հավիտենական կյանքը, որպես մեր հայեցակետ, պահանջում է ճանապարհ և ճշմարտություն․ Տեր Ռուբեն 22-ամյա վարորդը «Toyota Camry»-ով մխրճվել է «Shacman» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ Տարան-տարան․ Ինտերը շարունակում է զարգացնել երաժշտական ճաշակը Մխիթարյանի շնորհիվ Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Սպասվում են տեղումներ Դուբայի օդանավակայանները մասնակի վերսկսել են աշխատանքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մարտի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մարտի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am